00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արմենիան» պարսպից այն կողմ և անցյալի մեխը

© Sputnik / А. Лобов / Անցնել մեդիապահոցВид на санаторий "Армения"
Вид на санаторий Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում «Իզվեստիայի» հատուկ թղթակից, անվանի լրագրող, Sputnik-ի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է Գագրայի «Արմենիա» հանգստյան տան հետ կապված հիշողությունների և զարմանալի Ավթանդիլի հետ հանդիպման մասին:

Երկար տարիներ առաջ 70 անց Ավթանդիլը բացատրում էր հեղինակին. «Դուք՝ հանգստանալու եկողներդ, կարծում եք, որ եթե ռուս չէ, ուրեմն վրացի է: Ի՞նչ է ստացվում: Իսկ աբխազները որտե՞ղ են ապրում: Ի՞նչ է, աբխազները Հայաստանո՞ւմ են ապրում»: Իզուր չէ, որ նա Հայաստանի անունը տվեց: Տունը, որտեղ ժամանակի մեծն մասն անցկացնում էր տարեց աբխազը, գտնվում էր «Արմենիա» հանգստյան տան մոտ, իսկ նրա համարի պատշգամբը, որտեղից հեղինակը վայելում էր ծովի տեսարանը, ծառայում էր որպես այդ տան այգու շարունակություն: Ավթանդիլի այգին, որտեղ ծառերի հետևում չէր երևում ցանկապատը, շարունակում էր հանգստի տան ինտերիերը:

Թբիլիսիի բնակիչները պատմել են, թե ինչ գիտեն Հայաստանի և հայերի մասին - Sputnik Արմենիա
Ի՞նչ են մտածում վրացիները հայերի մասին

Այգում մասին ավելի մանրամասն կխոսենք, իսկ թե ինչու՝ պարզ կդառնա ավելի ուշ: Ինչ ասես չէր աճում այգում՝ ընտանի թռչունների կերի համար նախատեսված հասարակ եգիպտացորենից մինչև խելքահան անող արքայանարինջներ, թուզ և նուռ, որոնք վաճառում էին եկվորներին: Ընկույզի և նման մանրուքների մասին ընդհանրապես չարժե խոսել: Դիտելով այդ գեղեցկությունը ծաղկունքի շրջանում, հատկապես հասունության ժամանակ` անհնար էր չնկատել, թե ինչպես են պտուղների ծանրության տակ կքած ճյուղերը կախվում ցանկապատից այս կողմ, և յուրաքանչյուր ոք, ում բախտ էր վիճակվել հեղինակի սենյակում, չէր կարող չկանգնել երկընտրանքի առաջ՝ պոկե՞լ, թե՞ չպոկել: Մի կողմից, ըստ արտերկրայնության սկզբունքի, կարելի էր քաղել արքայանարինջները և նուռը: Մյուս կողմից, թեև ճյուղերն անցել էին «Արմենիայի» տարածք, բայց բունը, արմատները մնացել էին Աբխազիայում՝ հայրենի հողում: Ի՞նչ անել: Ուտե՞լ, թե՞ չուտել:

Այս մասին խորհելով՝ ձեր խոնարհ ծառան գուշակում էր. իսկ նման տեղաբաշխման մեջ չկա՞ր արդյոք հետին միտք, գովազդային հնարք, որպեսզի սկզբից գայթակղեն, իսկ հետո թանկ վաճառեն: Բայց ոչ, Ավթանդիլը ոչ միայն առատաձեռն էր, այլ շատ առատաձեռն էր. հյուրասիրում էր ընտիր խաղողով և իր վերամշակած մթերքներով, առաջարկում անհեթեթ էժան գներով գնել միրգ և բանջարեղեն: Թեև «Արմենիայում» առանց այդ էլ համեղ և տեղի տեղին կերակրում էին. չէ՞ որ դա Հայկական ԽՍՀ առողջապահության նախարարության չորրորդ գլխավոր վարչության հանգստյան տունն էր:

Որքան ինձ հիշում եմ, հանգստյան տան գլխավոր բժիշկը Ռոլանդն էր (ազգանունը մոռացել եմ)՝ կերպար, որն իր նշանակությամբ համեմատելի էր զարգացած սոցիալիզմի շրջանում դեֆիցիտի վրա նստած ցանկացած գործչի հետ: Բոլորը ձգտում էին ընկերական հարաբերություններ հաստատել Ռոլանդի հետ, բոլորը, բացառությամբ նրանց, ում հետ ձգտում էր շփվել հենց Ռոլանդը: Ավթանդիլը նրանց շարքում չէր, բայց չէր կարելի ասել, որ նա ձգտում էր նայել գլխավոր բժշկի աչքերի մեջ, նույնիսկ եթե Ավթանդիլի ընտանիքից շատերն աշխատում էին «Արմենիայում» և ինչ-որ առումով կախվածության մեջ էին Ռոլանդից:

Каир - Sputnik Արմենիա
«Մենք` Եգիպտոսի հայերս». Կահիրեում պատմեցին բուրգերի երկրում հայերի ունեցած դերի մասին

Ավթանդիլի որդին փրկարար էր աշխատում հանգստյան տան լողափին, աղջիկներից մեկը խոհանոցում էր աշխատում, ընտանիքից ինչ-որ մեկը վարորդ էր, իսկ Ավթանդիլը, քանի դեռ տարիքը թույլ էր տալիս, խնամում էր այգին:

Ավթանդիլը սիրում էր կարդալ, և եթե խոսենք հեղինակի նկատմամբ ծերունու որոշակի հետաքրքրության մասին, ապա այստեղ գլխավորը ոչ թե հանգստյան տան սենյակին հարող պտղատու ծառերն էին, ոչ էլ հանգստացողի հիացական կարծիքները ծովի մասին, այլ ամենից առաջ իմ բանասիրական կրթությունը, ինչպես նաև ԽՍՀՄ ժողովուրդների գրականության հետ ծանրությունը՝ որպես համալսարանական ուսուցման ծրագրի բաղադրիչ մաս: Հեղինակի համար հաճելի էր նշել Դմիտրի Գուլիայի, Բագրատ Շինկուբի, Ֆազիլ Իսկանդերի անունները նաև այն պատճառով, որ ոչ աբխազի շուրթերից այդ անուններն ավելի հաճելի էին հնչում Ավթանդիլի ականջին:

Բոլոր ծերունիների նման նա նեղացկոտ էր և նրանցից շատերի նման՝ շուտ հանդարտվող: Չնայած խիստ բնավորությանը՝ աշխատում էր ոչ ոքի չնեղացնել, որպեսզի հոգու մեջ սպի չմնա. այդպես էր բացատրում:

Իմաստուն Ավթանդիլի պատմած առակը մինչև հիմա չեմ մոռանում: Մի անգամ հայրը որդուն մի պարկ մեխ է տվել և ասել. «Ամեն անգամ, երբ չկարողանաս զսպել ցասումդ և կվիճես ինչ-որ մեկի հետ, մի մեխ խփիր այգու ցանկապատին»: Առաջին օրը ցանկապատի վրա տասնյակ մեխեր են եղել: Մի շաբաթ անց երիտասարդը սովորել է զսպել իրեն և օրեցօր ցանկապատի վրա մեխերի թիվը նվազել է: Տղան հասկացել է, որ իր դյուրաբորբոքությունը կառավարելն ավելի հեշտ է, քան մեխեր խփելը: Օրերից մի օր նա այլևս չի կորցրել ինքնատիրապետումը: Որդին պատմել է այդ մասին հորը, և նա ասել է, որ այդ օրվանից ամեն անգամ, երբ որդին զսպում է իրեն, պետք է մի մեխ հանից ցանկապատից: Որոշ ժամանակ անց տղան հայտնել է հորը, որ ցանկապատի վրա ոչ մի մեխ չի մնացել: Այդ ժամանակ հայրը բռնել է որդու ձեռքը և տարել ցանկապատի մոտ. «Դու ամեն ինչ լավ ես արել, բայց տեսնու՞մ ես՝ ինչքան անցք է մնացել»:

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
Հայերը շնորհակալ ժողովուրդ են

Երբ մարդուն ինչ-որ վատ բան ես ասում, նրա հոգում միշտ այդ անցքերի պես մի սպի է մնում:

Ավթանդիլն «Արմենիայում» բուժվողներից երկուսին էր առանձնացնում` ժողովրդական արտիստ Հարություն Հակոբյանին և նյարդավիրաբույժ Սուրեն Զոհրաբյանին: Առաջինին՝ անզուգական ֆոկուսների համար, որոնք ցուցադրվում էին հանգստացողներին, երկրորդին՝ որդուն՝ Լևանին ցուցաբերած առաջին օգնության համար, որը լողափում վնասել էր ոտքը: Հայկական ԽՍՀ կառավարության և կուսակցության ղեկավարներին Ավթանդիլը վերաբերվում էր ճիշտ այնպես, ինչպես Աբխազական ԽՍՀ նրանց գործընկերներին՝ զուսպ:

— Դու ո՞ր սրահում ես ճաշում, — մի անգամ հարցրեց նա:

— Ընդհանուր:

— Վատ է, — նկատեց Ավթանդիլը:

— Ինչո՞վ է վատ:

— Նրանով, որ տնօրենը դեռ դուրս չի եկել: Թեև, — ավելացրեց նա,- դա նույնիսկ լավ է, որ տնօրենը չկա: Այդ ժամանակ ցանկապատից իմ կողմ կախված ճյուղերը համարյա հասել էին գետնին, թվում էր, թե նռները կպայթեն քաղցրությունից, իսկ թուզը կհոսի ոտքերի տակ: Բայց հիմա Ավթանդիլը դրանով զբաղվելու ժամանակ չուներ, նա պատրաստվում էր դիմավորել բանակից վերադարձող թոռանը:

— Մտիր, հյուր կլինես,- հրավիրեց նա ցանկապատի մյուս կողմից:

— Անպայման, — խոստացա ես:

Բայց չմտա: Մեկնելուս քիչ ժամանակ էր մնացել, և երևի ավելի կարևոր գործեր ունեի: Դե տոնական իրարանցման մեջ ո՞վ կնկատեր և կասեր. «Ահա բոլորը եկան, «Արմենիայի» հանգստացողը չեկավ, նշանակում է՝ չի հարգում»: Առավոտյան մեկնելուց կես ժամ առաջ ես կրկին դուրս եկա պատշգամբ: Ավթանդիլն այգում չէր: Չկային նաև արքայանարինջներն ու թզերը: Ազատվելով ծանր բեռից՝ ճյուղերը վերադարձել էին իրենց տեղը՝ ցանկապատից այն կողմ… Մուտքի մոտ սպասում էր Ռոլանդի ուղարկած «Վոլգան»: Վարորդը մեքենայի մեջ դասավորել էր պայուսակը, ճամպրուկը և մրգերով զամբյուղը:

— Սա ո՞ւմ համար է:

— Սա ձեզ, Ավթանդիլից, — ասաց վարորդը: Մեղքի զգացողությունից չէի կարողանում ազատվել, և ես նրան նամակ գրեցի: Ավթանդիլը պատասխանեց. «Մոռացիր, լուն ուղտ մի դարձրու»: Դե ինչ, կարելի էր համարել, որ «մեխը ցանկապատից» հանվել էր, բայց անցքը, ցավոք, մնացել էր և մինչ օրս հիշվում է:

Русская версия

Լրահոս
0