19:00 28 հուլիսի 2017
Ուղիղ եթեր
Հնագույն ձեռագիր

Մեսրոպ Մաշտոցի աղոթքից մինչ մեր օրերը. հայերենի այբուբենի գաղտնիքը

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
18640

Հայերն այն սակավաթիվ ազգերից են, որ սփռված են աշխարհով մեկ։ Լեզվի պահպանումն արտերկրում հայկական սփյուռքի կարևորագույն խնդիրներից է։ Հայաստանում փետրվարի 21-ին նշում են Մայրենի լեզվի օրը։

Անի Լիպարիտյան, Sputnik.

Սեփական այբուբեն ստեղծելու դժվար ու կարևոր խնդիրն իր վրա վերցրեց Մեսրոպ Մաշտոցը (405 թվականին)։ Ավանդաբար փետրվարի 21-ին Երևանի հյուրերն ու բնակիչներն այցելում են Մատենադարան։

Փոքրիկ անդրադարձ

Հայաստանում պետական մակարդակով այս տոնը նշում են 2006 թվականից։ Այդ օրը հայ մտավորականներն այցելում են Օշական, որտեղ թաղված է Մեսրոպ Մաշտոցը և տեղադրված են հայկական այբուբենի քարակերտ տառերը։

Հայկական գրերի ստեղծման պատմության մասին վկայում է Կորյունի «Վարք Մաշտոցի» աշխատությունը։ Ավանդության համաձայն` Մաշտոցը երազ է տեսել, որից հետո էլ սկսել է ստեղծել այբուբենը, հավաքել ժամանակի մեջ մեր կորցրածը։

Զարմանալի է, որ այբուբենի յուրաքանչյուր տառ մեկ խոսք է նշանակում։ Հայոց այբուբենը` աղոթք է, որը սկսում է Արարիչ բառով և ավարտվում Քրիստոսի բառով։

Մեր օրեր

Ժամանակին լորդ Ջորջ Բայրոնն ասել է. «Հայոց լեզուն աստվածների լեզուն է»։ Անգլիացի գրողն ուսումնասիրում էր հայոց այբուբենը Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, ինչը թույլ է տվել նրան ծանոթանալ հայկական հին ձեռագրերին։

Որոշ տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում հայերեն խոսողների ընդհանուր թիվն այսօր կազմում է շուրջ 15 մլն մարդ։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի հետազոտության համաձայն` հայերենն աշխարհի 50 առավել ազդեցիկ լեզուներից մեկն է։

Կարևոր է, որ հայրենիքից դուրս ապրող հայերը պահպանում են մայրենի լեզուն, իրենց երեխաներին հայկական կամ կիրակնօրյա դպրոցներ են ուղարկում, որտեղ նրանք ոչ միայն հնարավորություն են ունենում հասակակիցների ու հայրենակիցների հետ շփվելու, այլև մայրենի լեզուն սովորելու։

Հայերենը բացառիկ լեզու է. չնայած Հայաստանի փոքրությանը, հայոց լեզվի բարբառների քանակն ապշեցնում է` դրանք մի քանի տասնյակ են։ Աշխարհի, որ ծայրում էլ լինեք, հայի հանդիպելիս, անպայման կլսեք նրանից` «Բարև ձեզ»։
Հայոց այբուբենը կապակցված խոսք է, որ ուղղված է Աստծուն:

Աղոթքը գրվել է 18-րդ դարում՝ Ղազար Ա Ջահկեցի կաթողիկոսի կողմից:

Արարիչ Բոլոր Գոյությունների,

Դատավոր Երկնքի,

Զորավոր Էություն,

Ըստհուն (Հավիտենական) Թագավոր

Ժամանակների, Իրերի, Լույսի, Խավարի, Ծովերի, Կյանքի, Համայնքների,

Ձայն Ղողանջող,

Ճեմարան Մտքի,

Յիսուս (Հիսուս) Նազովրեցի,

Շնորհ Ոգեշունչ,

Չարերի Պատռող,

Ջանադիր Ռաբբի,

Սուրբերի Վկայարան,

Տեր մեՐ Ցանկալի

ՈՒ Փառք Քրիստոսիդ:

Русская версия

Գլխավոր թեմաներ