00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանում ուսում է ստանում ավելի քան 200 հայ զինվորական

© Sputnik / David GalstyanВоеннослужащие армянской армии
Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապագա հայ սպաները ուսում են ստանում Ռուսաստանի լավագույն ռազմական հաստատություններում։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Ռուսաստանում ուսում է ստանում ավելի քան 200 հայ զինվորական, ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանից ավելի քան 200 զինծառայող ուսում կստանա Ռուսաստանի ռազմական բուհերում։

Նրա խոսքով` իրականում ուսում ստացողների թիվն ավելի մեծ է։ Նրանք ուսում են ստանում ամենատարբեր մակարդակներում` Գլխավոր շտաբի ակադեմիայից մինչև Ռուսաստանի ամբողջ տարածքում գտնվող պրոֆիլային ուսումնական հաստատություններ։

«Մենք իսկապես շատ շնորհակալ ենք, որ մեր ապագա սպաներից շատերն ուսում են ստանում Ռուսաստանի լավագույն ռազմական ուսումնական հաստատություններում։ Դա փոխգործակցության բավական կարևոր ձև է», — ավելացրել է նա։

Հայաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ մոսկովյան այցի ընթացքում անձամբ է հանդիպել ռուսական ռազմական ուսումնական հաստատություններում սովորող հայ կուրսանտներին։

Նրա խոսքով` բավական բովանդակալից, հետաքրքիր զրույց է ունեցել ուսման ընթացքի վերաբերյալ, և ուսանողները նշել են, որ ուրախ են նման հնարավորություն ունենալու համար։

102-я российская военная база в Гюмри - Sputnik Արմենիա
Պաշտպանության նախարար. Հայաստանի 102-րդ ռազմակայանը անվտանգության կարևոր բաղկացուցիչ է

«Ես եղել եմ Գլխավոր շտաբի ակադեմիայում, պատիվ եմ ունեցել բավական ներկայացուցչական լսարանի ներկայացնելու մեր արտաքին քաղաքական և ռազմաքաղաքական մոտեցումները։ Այնտեղ մի քանի հարյուր մարդ կար, և մենք շատ ուրախ ենք, որ նրանց շարքերում կային նաև հայ սպաներ։ Հատկապես հպարտ ենք, որ մեր մեծ հայրենակից Մարշալ Բաղրամյանը եղել է այս էլիտար ռազմական ուսումնական հաստատության ղեկավարը», — ասել է Սարգսյանը։

Русская версия

Լրահոս
0