00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյան. «ԶՈՒ–ն Հայաստանի խոշորագույն գործատուն է»

© Sputnik / Asatur YesayantsВиген Саркисян
Виген Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի պաշտպանության նախարարը վստահ է` երկրում լավ հնարավորություններ են ստեղծվել, որպեսզի երիտասարդներն ընտրեն սպայի մասնագիտությունը։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Հայաստանի իշխանությունը վերջին չորս ամսվա ընթացքում շատ գործ է արել զինվորական ծառայության հեղինակությունը բարձրացնելու համար, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Հայաստանի զինված ուժերն այսօր մեր երկրում բավական մրցունակ և խոշոր գործատու է պայմանագրային զինծառայողներին հնարավորություններ ընձեռելու, երիտասարդների համար սպայական մասնագիտություն ընտրելու առումով։ Մենք ուզում ենք, որ այդ մասնագիտության գրավչությունն աճի նաև հետագայում։ Հետևաբար մենք այդ ուղղությամբ ձեռնարկելու ենք անհրաժեշտ բոլոր քայլերը», — ասել է նախարարը։

Женская военная Академия в Дамаске - Sputnik Արմենիա
«Փոքր Մհերը» կմիանա «Մոնթե Մելքոնյանին»

«Պետությունը բավական ակտիվ է իրականացնում այդ ծրագրերը, և վերջին չորս ամսվա ընթացքում այդ ուղղությամբ մենք առնվազն երեք-չորս կարևորագույն քայլ ենք արել», — նշել է նա։

Նախարարը պարզաբանել է, որ առաջին հերթին խոսքը վերաբերում է զոհված զինծառայողների, առաջին և երկրորդ աստիճանի հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին օրենքի ընդունմանը, ինչը զգալիորեն ավելացրել է վճարումների մակարդակը։

Նախարարը խոսել է նաև ռազմական ուսուցման նոր մոտեցումների մասին։

«Այս տարի մենք Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ուսումնարանը տեղափոխում ենք Դիլիջանի նոր, հրաշալի կենտրոն, որտեղ կարող էր համաշխարհային մակարդակի ցանկացած ուսումնական հաստատություն լինել։ Այնտեղ ուսանելու են այն երեխաները երեխաները, որոնք բարձր դասարաններում (10, 11, 12) արդեն դիտարկում են ռազմական կարիերայի հավանականությունը», — ասել է նա։

Русская версия

Լրահոս
0