00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լոռու մարզի Քարինջ գյուղի երեխաները կմտնեն ծրագրավորման աշխարհ

© Photo : press office of COAFЛаборатория роботики "Армат" в комнате СМАРТ в школе села Кариндж
Лаборатория роботики Армат в комнате СМАРТ в школе села Кариндж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Լոռու մարզի Քարինջ գյուղի ՍՄԱՐԹ սենյակում բացեցին «Արմաթ» ինժեներական լաբորատորիան։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի-Sputnik. Քարինջ գյուղում երեխաները սովորում են «Աղուես», «Կրիայ» ծրագրերը, այլ կերպ ասած` սերտում են այն, ինչի մասին երևանաբնակ երեխաներից շատերն անգամ չեն լսել։

«Հիմնադրամի ՍՄԱՐԹ նախաձեռնությունը նպատակ ունի գյուղաբնակ երեխաներին ապահովելու կրթական նույն հնարավորություններով, որոնք ունեն քաղաքաբնակ երեխաները։ Այստեղ է, որ հիմնադրամի ու ԻՏՁՄ-ի ջանքերը միատեղվել են. COAF-ը տրամադրել է ենթակառուցվածքները՝ տեխնոլոգիայով հագեցած ՍՄԱՐԹ սենյակի տեսքով, ԻՏՁՄ-ն զբաղվել է ծրագրային ապահովմամբ՝ ի շահ երեխաների ու նրանց ապագայի»,- նշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանը։

Լոռու մարզում կգործի ՍՄԱՐԹ կենտրոն - Sputnik Արմենիա
Հայաստանում եզակի ՍՄԱՐԹ կենտրոնը լոռեցիներին ծննդավայր է վերադարձնում

«Արմաթը» դպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված գիտակրթական լաբորատորիա է, որտեղ պետք է սովորեն ծրագրավորման, ռոբոտատեխնիկայի և մոդելավորման հմտություններ։

Կոնկրետ Քարինջի խմբակում 11-14 տարեկան 13 երեխա կա։ Շուտով նրանք կսկսեն ռոբոտներ հավաքել լաբորատորիայում առկա հավաքածուից, եռաչափ տպիչով և շաղափային հաստոցով անհրաժեշտ դետալներ կպատրաստեն։ «Աղուէս» և «Կրիայ» ծրագրավորման կրթական ծրագրերը սովորելու մատչելիության համար հայաֆիկացված են։

«Մենք կարևորում ենք մարզերում տեխնոլոգիական ժամանակակից կրթության ապահովումը, քանի որ այն իր հետ բերելու է նաև համայնքային ձեռներեցության զարգացում: Վստահ եմ, որ այս լաբորատորիայի սաներն առաջիկայում հանդես կգան իրենց ստեղծարար և մրցունակ գաղափարներով»,- ընդգծեց ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը։

Նույն օրը ռոբոտիկայի լաբորատորիա բացվեց նաև Դսեղի դպրոցի ստեղծագործարանում։

Տեղեկացնենք, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է՝ բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով:

© Photo : press office of COAFՌոբոտիկայի «Արմաթ» լաբորատորիան Քարինջի դպրոցի ՍՄԱՐԹ սենյակում
Ռոբոտիկայի «Արմաթ» լաբորատորիան Քարինջի դպրոցի ՍՄԱՐԹ սենյակում - Sputnik Արմենիա
1/3
Ռոբոտիկայի «Արմաթ» լաբորատորիան Քարինջի դպրոցի ՍՄԱՐԹ սենյակում
© Photo : press office of COAFՌոբոտիկայի «Արմաթ» լաբորատորիան Քարինջի դպրոցի ՍՄԱՐԹ սենյակում
Ռոբոտիկայի «Արմաթ» լաբորատորիան Քարինջի դպրոցի ՍՄԱՐԹ սենյակում - Sputnik Արմենիա
2/3
Ռոբոտիկայի «Արմաթ» լաբորատորիան Քարինջի դպրոցի ՍՄԱՐԹ սենյակում
© Photo : press office of COAFՌոբոտիկայի «Արմաթ» լաբորատորիան Քարինջի դպրոցի ՍՄԱՐԹ սենյակում
Ռոբոտիկայի «Արմաթ» լաբորատորիան Քարինջի դպրոցի ՍՄԱՐԹ սենյակում - Sputnik Արմենիա
3/3
Ռոբոտիկայի «Արմաթ» լաբորատորիան Քարինջի դպրոցի ՍՄԱՐԹ սենյակում
1/3
Ռոբոտիկայի «Արմաթ» լաբորատորիան Քարինջի դպրոցի ՍՄԱՐԹ սենյակում
2/3
Ռոբոտիկայի «Արմաթ» լաբորատորիան Քարինջի դպրոցի ՍՄԱՐԹ սենյակում
3/3
Ռոբոտիկայի «Արմաթ» լաբորատորիան Քարինջի դպրոցի ՍՄԱՐԹ սենյակում

Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ: Այս ծրագրերի շահառուն է Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների ավելի քան 67000 բնակիչ:

Լրահոս
0