15:56 17 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը շնորհավորել է երաժշտության լեգենդ Միշել Լեգրանին

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1902

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Միշել Լեգրանին հոբելյանի առթիվ։։ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հրապարակել է շնորհավորական ուղերձը։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, դաշնակահար, Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանին ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով հոբելյարին առողջություն, արևշատություն, ստեղծագործական բերկրանքի բազում առիթներ:

«Դուք համաշխարհային երաժշտության լեգենդներից եք, հպարտության և հիացմունքի արժանի մեծագույն արվեստագետ: Ձեր ստեղծագործական մտքի թռիչքը նոր հորիզոններ բացեց ֆրանսիական և համաշխարհային երաժշտության արտահայտչաձևերում:

Մտավորականի անկեղծության և նրբանկատության դրոշմը կրող երկերում Դուք նորովի եք ներկայացնում մարդկային ապրումներն ու հույզերը, էության և լինելության հավերժական առեղծվածները:

Հայաստանում Ձեր արվեստը մեծապես սիրված է և սպասված: Հայ ունկնդիրը փոխադարձ կապ է զգում Ձեր ստեղծագործությունների, մարդկային կերպարի և ընդհանուր ճակատագրի հետ»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

Русская версия

Գլխավոր թեմաներ