10:39 23 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.13
  • GBP630.63
  • EUR556.80
  • RUB7.41
Արամի 54 հասցեում գտնվող շենքը, որտեղ ժամանակին տեղակայված է եղել Երևանի պետական բանկը

«Հին Երևանի կանգուն վկաները». Արամի 54

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Շուխյան
«Հին Երևանի կանգուն վկաները» (12)
53332

Sputnik Արմենիան սկսում է «Հին Երևանի կանգուն վկաները» խորագրով շարքը: Այս թեմայով առաջին հրապարակումը նվիրվում է Երևանի կենտրոնական հատվածում գտնվող շենքերից մեկին, որն ավելի քան 100 տարվա պատմություն ունի:

Արամի և Կողբացի փողոցների (նախկինում՝ Ցարսկայա և Մալյարնայա) խաչմերուկին, Մաշտոցի պուրակի և Մարգարյանի հիվանդանոցի հարևանությամբ գտնվող անկյունային այս շենքում 20-րդ դարի սկզբին տեղակայված է եղել Երևանի պետական բանկը:

Կայսերական պետական բանկի Երևանի մասնաճյուղը բացվել էր դեռևս 1893 թվականին, իսկ 1902-ին ավարտվեց բանկի գլխավոր գրասենյակի, այն ժամանակ դեռևս երկհարկանի կառույցի շինարարությունը, որի ճարտարապետներն էին Վասիլի Միրզոյանն ու Նիկոլայ Կիտկինը: 1930-ականների սկզբին ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի կողմից շենքը հիմնովին վերակառուցվեց՝ պահպանվեց ճարտարապետական ընդհանուր հորինվածքը և ավելացվեցին երրորդ հարկն ու ձախակողմյան հատվածը:

  • Արամի 54 հասցեում գտնվող շենքը, որտեղ ժամանակին տեղակայված է եղել Երևանի պետական բանկը
    Արամի 54 հասցեում գտնվող շենքը, որտեղ ժամանակին տեղակայված է եղել Երևանի պետական բանկը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շենքն ամբողջական վերանորոգման մեծ կարիք ունի
    Շենքն ամբողջական վերանորոգման մեծ կարիք ունի
    © Sputnik / Asatur Yesayants
  • Մաշտոցի պուրակին հարող շենքի ճակատային հատվածի հարկաբաժինները դատարկված են
    Մաշտոցի պուրակին հարող շենքի ճակատային հատվածի հարկաբաժինները դատարկված են
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շենքն ամբողջական վերանորոգման մեծ կարիք ունի
    Շենքն ամբողջական վերանորոգման մեծ կարիք ունի
    © Sputnik / Asatur Yesayants
  • Մաշտոցի պուրակին հարող շենքը
    Մաշտոցի պուրակին հարող շենքը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արամի 54 հասցեում գտնվող շենքը, որտեղ ժամանակին տեղակայված է եղել Երևանի պետական բանկը
    Արամի 54 հասցեում գտնվող շենքը, որտեղ ժամանակին տեղակայված է եղել Երևանի պետական բանկը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շենքն ամբողջական վերանորոգման մեծ կարիք ունի
    Շենքն ամբողջական վերանորոգման մեծ կարիք ունի
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արամի 54 հասցեում գտնվող շենքը, որտեղ ժամանակին տեղակայված է եղել Երևանի պետական բանկը
    Արամի 54 հասցեում գտնվող շենքը, որտեղ ժամանակին տեղակայված է եղել Երևանի պետական բանկը
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 8
© Sputnik / Asatur Yesayants
Արամի 54 հասցեում գտնվող շենքը, որտեղ ժամանակին տեղակայված է եղել Երևանի պետական բանկը

1918-1920 թթ. այս շենքում է գործել Հայաստանի առաջին Հանրապետության պետական կենտրոնական բանկը, այնուհետև տեղակայված է եղել ծննդատուն, իսկ 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին շենքը գործել է որպես հոսպիտալ: Ներկայումս Մաշտոցի պուրակին հարող շենքի ճակատային հատվածի հարկաբաժինները դատարկված են և շենքն ամբողջական վերանորոգման մեծ կարիք ունի:

թեմա:
«Հին Երևանի կանգուն վկաները» (12)

Գլխավոր թեմաներ