00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բուտիկներ, թե հասարակական զուգարաններ. Շիրակում ինչպե՞ս է զարգանալու տուրիզմը

© Kumayri GyumriГород Гюмри
Город Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հրապարակել է կառավարության կողմից դրական եզրակացություն ստացած ներդրումային ծրագրերի ցանկը: Շիրակի մարզից հավանության է արժանացել 6 ներդրումային ծրագիր, որից 3-ը՝ Գյումրիում: Գյումրիում ծրագրերը հիմնականում զբոսաշրջության զարգացմանն են ուղղված:

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի-Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակում զբոսաշրջության զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացման համար բոլոր նախադրյալները կան, ամենակարևորը` բազում տեսարժան ու պատմական վայրեր: Սակայն կան նաև բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծելուց հետո միայն հնարավոր կլինի խոսել հյուրանոցային համալիրների ծառայությունների բարելավման կամ նոր հյուրանոցների կառուցման մասին։ Առավել ևս, «Կումայրի» պատմական արգելոցի վթարավտանգ կառույցները վերականգնելու փոխարեն՝ «բուտիկներ» կառուցելու մասին խոսելն է ավելորդ:

« Ինձ համար անհասկանալի է թե ի՞նչ սկզբունքով ու ի՞նչ չափանիշներով են ընտրվել այս ծրագրերը: Իմ կարծիքով՝ մինչև հաստատվելը առաջարկները պետք է մեծ հրապարակայնություն ունենային՝ առավել ևս, եթե նրանք պետք է ֆինանսավորեն պետական բյուջեով: Մարդիկ պետք է իմանան, թե իրենց մարզից որ գործնական առաջարկն է հավանության արժանացել՝ ինչ չափանիշներ հաշվի առնելով»,- նշեց տնտեսագետ Ղարիբ Հարությունյանը:

Խոսելով ծրագրերի արդյունավետության մասին՝ մասնագետը փաստեց, որ հավանության արժանացած ծրագրերի մեծ մասը սպասարկման ոլորտին է վերաբերում և միայն մի քանիսը` արտադրության, ինչը չի կարող էապես ազդել մարզի տնտեսական զարգացման վրա:

Карине Давоян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Գյումրու օդանավակայանն ու զբոսաշրջությունը

«Գյումրիում ներկայացված ծրագրերը ծառայություններ են։ Միայն մարզի գյուղական համայնքներում է, որ որոշակի արտադրությունների ծրագրեր կան. կտավատի ձեթի արտադրություն, աջակցություն հացի ու կաթնամթերքի ձեռնարկություններին: Վիճելի հարց է՝ հյուրանոցային համալիրի ստեղծումն արդարացված է թե՝ ոչ: Այսօր մենք Գյումրիում ունենք պոտենցիալ, որը չի օգտագործվում՝ նախկին բանվորական աշխատուժը, երիտասարդական-նորարարական պոտենցիալը: Ինձ համար որոշ ծրագրեր վիճելի են, թեև կարող են նպաստել զբոսաշրջությանը, այստեղ կա արդյունավետության հարց»,- նշեց Ղարիբ Հարությունյանը:

Խոսելով ՀՀ վարչապետին ներկայացրած «Կումայրի» արգելոցի վերականգնման ծրագրի ներկայացման ժամանակ հնչած մի շարք գաղափարների՝ Գյումրիում բուտիկներ և նոր խանութներ կառուցելու վերաբերյալ, մասնագետին հարցրեցինք՝ արդյո՞ք հինը տեսնելու համար Շիրակ եկած զբոսաշրջիկի համար բուտիկներն ավելի կարևոր են, քան հասարակական զուգարանները։

Բացի այդ, մարզում ունենալով հանրապետությունում իրենց ճարտարապետությամբ եզակի «Հառիճի», «Մարմաշեն» եկեղեցական համալիրները, «Երերույքի» տաճարը և այլ մշակութային հազվագյուտ կառույցներ, ոչ մեկի մոտ չունենք հասարակական զուգարաններ:

Визит премьер-министра РА Карена Карапетяна в Гюмри - Sputnik Արմենիա
Ներդրումներ` Կումայրին և Շիրակ օդանավակայանը վերականգնելու համար

«Եվրոպական շատ երկրների փորձը հաշվի առնելով՝ կարելի է զբոսաշրջության զարգացման թիրախ ընդունել հինը, բայց թե այդ համատեքստում նպաստելո՞ւ են զբոսաշրջության զարգացմանը բուտիկները կամ նոր խանութները՝ չեմ կարող ասել։ Չկան ենթակառուցվածքներ։ Եթե զբոսաշրջությունը փորձում ենք զարգացնել հին քաղաքի հիման վրա, ապա նկատի ունենանք, որ հենց այդ կառույցներն ունեն վերականգնման լուրջ խնդիրներ: Միջոցները պետք է, նախևառաջ, դրան ուղղել»,- նշեց տնտեսագետը:

Այն, որ մարզում զբոսաշրջության զարգացման համար կա բաց, որը պետք է լրացվի՝ համամիտ է նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, որը Sputnik Արմենիային հաստատեց, որ պատմաճարտարապետական արժեք ներկայացնող կառույցները չունեն հասարակական զուգարաններ: Այդ խնդիրը, ըստ մարզպետի, հնարավոր է լուծել՝ բիզնեսի վերածելով:

«Իրականում, այդ խնդիրն արդիական է ամբողջ հանրապետությունում, բայց ինչ-որ մեկը պետք է գտնվի՞, որ լուծի հարցը։ Դա էլ բիզնեսի հետաքրքիր ձև է։ Տարբեր պետություններում բավական լուրջ միջոցներ են դրանով ստեղծում մարդիկ, պետք է մտածել այդ մասին»,- հավելեց Հովսեփ Սիմոնյանը։

Ամեն դեպքում, այս ծրագրերի արդյունավետության մասին հնարավոր կլինի հաստատ խոսել ամռանը՝ տեսնելով զբոսաշրջության ցուցանիշները:

Русская версия

Լրահոս
0