10:38 23 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.13
  • GBP630.63
  • EUR556.80
  • RUB7.41
Sputnik Արմենիան ներկա է եղել ֆինանսների նախարարության հայտարարած էլեկտրոնային մրցույթին

Ֆիննախի գնման հայտերը բացվեցին ու մնացին բաց

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
34 0 0

Sputnik Արմենիան ներկա է եղել ֆինանսների նախարարության հայտարարած էլեկտրոնային մրցույթին: Մրցույթին մասնակցող 11 կազմակերպություններից մեկը մերժվել է, մյուսների հայտերը բացվել են և մնացել բաց ու հրապարակային:

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. 2017թ-ի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է էլեկտրոնային գնումների համակարգ, որը, պատասխանատուների հավաստմամբ, առավելագույն արդարություն է ապահովում պետական գնումների համար հայտարարվող մրցույթների ժամանակ:

Էլեկտրոնային համակարգը որևէ մեկին թույլ չի տալիս մինչև հայտերի բացման ժամկետը իմանալ, թե որ կազմակերպություններն են մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրել և ինչ առաջարկներով:

Այսօր Ֆինանսների նախարարությունում բացվեցին նախարարության հայտարարած հերթական մրցույթի հայտերը: Անդորրագրերի տպագրման համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 11 կազմակերպություն: Թե կոնկրետ որոնք, մինչև այսօր ժամը 11:00-ն անհայտ էր, քանի որ հայտերի բացման համար օրենքով սահմանված ժամկետը լրանում էր հենց այդ ժամին: Հայտերը բացելուց հետո հայտատուների անունները, իսկ ավելի ուշ նաև ներկայացրած առաջարկները հայտնի դարձան ոչ միայն հանձնաժողովի անդամներին, այլև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու:

Էլեկտրոնային գնումների նոր համակարգը թույլ է տալիս մրցույթի ընթացքին հետևել առցանց տարբերակով: Եվ ինչպես Sputnik Արմենիային ասաց ՀՀ ՖՆ ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը, յուրաքանչյուր քաղաքացի կարող է մուտք գործել պետգնումների armeps.am կայք և ծանոթանալ բոլոր փաստաթղթերին:

«Հայտերի բացման պահից սկսած` դրանք ավտոմատ արտացոլվում են ինտերնետ միջավայրում: Այսինքն՝ հենց սեղմեցիր, հայտը բացվեց, այն ավտոմատ դառնում է հասանելի համացանցում: Եվ համակարգի վստահությունը դրա արդյունքում էականորեն բարձրանում է»,- ասաց Շահնազարյանը:

В Министерстве финансов РА Сергей Шахназарян представил новый механизм государственных закупок
© Sputnik / Asatur Yesayants
Սերգեյ Շահնազարյան

Պաշտոնական վիճակագրության համաձայն, եթե անցյալ տարի 1 մրցույթի մասնակիցների թիվը միջինը 2.8-ն էր, ապա գնումների էլեկտրոնային համակարգի ներդրումից հետո այդ թիվը հասել է 3.6-ի:

Ինչ վերաբերում է ֆինանսների նախարարությունում այսօր բացված մրցութային փաթեթին, առաջին իսկ բացված հայտն անմիջապես մերժվեց հանձնաժողովի կողմից: Բան այն է, որ «Ասողիկ» ՍՊԸ-ի գնային առաջարկին վերաբերող փաստաթղթի վրա բացակայում էր էլեկտրոնային ստորագրությունը: Իսկ գնային առաջարկն օրենքով համարվում է այն միակ փաստաթուղթը, որը շտկելու հնարավորություն տնտեսվարողին չի տրվում: Մնացած բոլոր դեպքերում հայտատուն որոշակի ժամկետում կարող է ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր:

«Հայտերը բացելուց հետո հանձնաժողովը կանցնի հայտերի գնահատման փուլին: Գնահատումից հետո կորոշվեն առաջին և հաջորդաբար տեղեր զբաղեցրած մասնակիցները, որից հետո արդեն կներկայացվեն որակավորման փաստաթղթերը՝ հետագա պրոցեսն իրականացնելու համար: Հետագա փուլը ևս էլեկտրոնային է լինելու: Իսկ պայմանագիրը կնքելուց հետո ամբողջ տեղեկատվությունը դառնալու է հրապարակային և արտացոլվելու է գնումների կայքում»,- պարզաբանեց ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետը:

Ի դեպ, մասնակիցներին օրենքով լրացուցիչ ժամանակ է հատկացվում ոչ միայն լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու, այլև բողոքարկելու համար: Միայն այդ ժամկետի ավարտից հետո է պետական գնման մրցույթը համարվում կայացած:

2016թ. վերջին ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվել և սույն թվականի հունվարի 14-ին ՀՀ նախագահի կողմից վավերացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքը, որի նպատակն է ապահովել հնարավորինս թափանցիկ, արդյունավետ գնումներ՝ պատկան մարմինների կողմից ցածր գնով ապրանքներ ձեռք բերելու համար:

Գլխավոր թեմաներ