ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Հայաստանի Ազգային ժողովն այսօր Լևոն Յոլյանին ընտրեց Վերահսկիչ պալատի նախագահ: Նրա օգտին ձայն տվեցին քվեարկությանը մասնակցած 101 պատգամավորներից 99-ը։
Խորհրդարանի խոսնակ Էդուարդ Շարմազանովը շնորհավորեց Յոլյանին ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նրա գործունեությունը կծառայելի հօգուտ Հայաստանի բարօրության։ Յոլյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին` իր թեկնածությունն առաջադրելու համար, և խորհրդարանին` իր թեկնածությունը քննարկելու ժամանակ ցուցաբերած «բարյացակամության» համար։
«Ամենայն լրջությամբ եմ վերաբերվում այս նշանակմանը։ Գիտակցում եմ, որ միջազգային չափորոշիչներին համապատասխանող Վերահսկիչ պալատի գործունեությունը կարող է էապես բարձրացնել երկրի ֆինանսական գործունեության արդյունավետությունը», — ասել է Յոլյանը։
ՎՊ նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը պաշտոնը լքելու դիմում էր ներկայացրել, քանի որ առաջիկա ընտրություններին գլխավորելու է «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբը։