14:58 23 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.13
  • GBP630.63
  • EUR556.80
  • RUB7.41
Աննա Պրիգորևնա

Հայաստանում մեկնարկեց «Ուսադիրներով տիկին-2017» մրցույթը

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
3001

Հայաստանի ռուսական ռազմակայանում Մարտի 8-ի նախաշեմին մեկնարկել է «Ուսադիրներով տիկին» -2017» ռազմահայրենասիրական մրցույթը։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Ուսադիրներով տիկին» —2017» ռազմահայրենասիրական մրցույթի մրցումները կանցնեն երեք փուլով, վեց անվանակարգում, որոնց կմասնակցի ավելի քան 50 կուրսանտ Գյումրիի և Երևանի զինվորական կայազորների կին զինծառայողների թվից:

Մրցույթի առաջին փուլում, որն անցկացվում է «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում, «պրոֆեսիոնալ արվեստ» անվանակարգում աղջիկները պետք է անցնեն խոչընդոտների գոտին՝ մարտավարական, կրակային, ֆիզիկական, ինժեներական, բժշկական, շարային պատրաստության, ճառագայթումային, քիմիական, կենսաբանական պաշտպանության, կապի արդի միջոցներով աշխատանքի և դաշտային պայմաններում երկու կերակրատեսակի պատրաստման նորմատիվների կատարմամբ:

Երկրորդ փուլում նրանք առաջադրանքներ կկատարեն երկու անվանակարգում` «այցետոմս» և «ասմունք»: Աղջիկները պետք է ներկայացնեն իրենց և ցուցադրեն ստեղծագործական ունակությունները հռչակավոր դերասանների և դերասանուհիների նմանակնումների միջոցով:

Եզրափակիչ փուլը տեղի կունենա Մարտի 8-ի տոնակատարության օրը՝ կայազորի սպայի տան ակումբում: Եզրափակիչ փուլում կուրսանտներից ընտրված 8 մասնակիցները կցուցադրեն իրենց խոհարարական վարպետությունը, խորագիտությունը և հանդես կգան երեկոյան զգեստներով: Հաղթողները կպարգևատրվեն տիտղոսավոր մրցանակներով և թանկարժեք նվերներով:

«Ուսադիրներով տիկին» մրցույթն անցկացվում է երրորդ անգամ:

Русская версия

Գլխավոր թեմաներ