07:26 20 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.80
  • GBP630.39
  • EUR554.58
  • RUB7.37
«Մանկական աշխարհ» խանութում

«Մանկական աշխարհը» կարող է մուտք գործել հայկական շուկա

© Sputnik / Борис Бабанов
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
31 0 0

«Սիստեմա» ֆինանսական բաժնետիրական կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը խոսել է Հայաստանի շուկա մուտք գործելու հնարավորության մասին:

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Մանկական ապրանքների խոշորագույն առևտրային ցանցը՝ «Մանկական աշխարհ» ընկերությունը, կարող է մուտք գործել հայկական շուկա, հայտարարել է «Սիստեմա» տնօրենների խորհրդի նախագահ և հիմնական բաժնետեր Եվգենի Եվտուշենկովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մենք քննարկում ենք Հայաստանի տարբերակը, ուսումնասիրում ենք այլ երկրներում մանկական ապրանքների ցանցեր գնելու հնարավորությունը»,– ասել է Եվտուշենկովը:

Նա նշել է, որ ցանցեր կբացվեն Ղազախստանում, ընկերությունը մտադիր է նաև մուտք գործել Հնդկաստանի շուկա: Ռուսաստանում նախատեսվում է առնվազն 100 նոր խանութ բացել:

«Մանկական աշխարհ» խանութների խումբը միավորում է «Մանկական աշխարհ» խանութների, «ELC–վաղ զարգացման կենտրոն» խանութների ազգային մանրածախ ցանցը, ինչպես նաև համանուն ինտերնետային խանութները:

Русская версия

Գլխավոր թեմաներ