22:26 18 փետրվարի 2018
Ուղիղ եթեր
Մորթյա իրերի վաճառք

Հայաստանը կերկարացնի բնական մորթուց ապրանքների դրոշմավորման մասին համաձայնագիրը

© Sputnik/ Алексей Куденко
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1502

Փորձնական նախագծի նպատակն է ԵԱՏՄ երկրների տարածքում կանխել բնական մորթուց արտադրանքների անօրինական շրջանառությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. ԱԺ-ում քննարկվում է մի համաձայնագիր, որը վերաբերում է ԵԱՏՄ անդամ երկրների` բնական մորթուց ապրանքների դրոշմանիշներին։

«Նոյեմբերի 23-ին ԵԱՏՄ անդամ երկրները ստորագրեցին համաձայնագրի գործողությունը երկարացնելու մասին արձանագրությունը։ Ենթադրվում է նախագծի ավարտի ամսաթիվը 2017 թվականի հունվարի 1-ից տեղափոխել 2018 թվականի դեկտեմբերի 31»,- ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը։

Նրա խոսքով` փորձնական նախագծի նպատակն է ԵԱՏՄ երկրների տարածքում կանխել բնական մորթուց արտադրանքների անօրինական շրջանառությունը։ Միրումյանը նշեց, որ այդ փորձնական նախագծի իրականացման համար հավելյալ ժամանակի կարիք է զգացվել։

Նրա խոսքով` Հայաստանում կեղծման դեպքեր չեն բացահայտվել, սակայն ԵԱՏՄ երկրներն ապահովագրվում են այդ համաձայնագրով։

2016 թվականի օգոստոսի 12-ին ԵԱՏՄ երկրներում ուժի մեջ է մտել բնական մորթուց հագուստի առարկաների, հագուստի պարագաների և այլ արտադրատեսակների դրոշմավորման փորձնական նախագծի մասին համաձայնագիրը։ Այդ օրվանից ԵԱՏՄ երկրներում պարտադիր է դարձել մորթյա իրերի դրոշմավորումը, իսկ չդրոշմավորված ապրանքների պահումը, օգտագործումը, տեղափոխումն ու վաճառքն արգելվում է։

Այս պահանջը չի վերաբերում ֆիզիկական անձանց, որոնք նշված արտադրանքները ձեռք են բերել արտասահմանում սեփական օգտագործման համար։

Համաձայնագիրը միայն կանոնակարգում է ձեռնարկատիրական գործունեության հարցերը։

Руская версия

Գլխավոր թեմաներ