00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Գալուստ Սահակյանի միլիոնատեր խորհրդականը և ծեծկռտուք Արարատի մարզում

© Sputnik / Asatur YesayantsПресса
Пресса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է մարտի 2–ի մամուլի տեսությունը։

«Հայկական Ժամանակ»․ Զհաց մեր նվազող․Հացի սպառումը նվազել է 2,3%-ով

Հացի սպառման ծավալները Հայաստանում նվազում են արդեն 4‐րդ տարին անընդմեջ: Այս տարվա հունվարին այս միտումը շարունակվել է: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հացի սպառումը Հայաստանում նվազել է 2.3 տոկոսով:

Ի տարբերություն շատ այլ ապրանքների, հացի սպառումը մեկ շնչի հաշվով կայուն ցուցանիշ է և գրեթե պայմանավորված չէ գնողունակության տատանումներով: Այսինքն` անկախ սոցիալ‐տնտեսական վիճակից, մեկ վիճակագրական քաղաքացու սպառած հացի քանակությունը փոփոխություններ գրեթե չի կրում:

Деревня. Армения - Sputnik Արմենիա
Արտագաղթ չտեսած գյուղից մինչև կին համայնքապետ. գյուղապետները` արած–չարածների մասին

Ուստի հացի սպառման ծավալների նվազումը հիմնականում պայմանավորված է բնակչության թվաքանակով:

Ըստ այդմ, կարելի է արձանագրել, որ այս տարվա հունվարին անցած տարվա հունվարի համեմատ ՀՀ բնակչության թիվը նվազել է մոտավորապես այնքան, որքան նվազել է հացի սպառումը` 2.3 տոկոսով: Անցած 4 տարիների ընթացքում հացի սպառումը նվազել է 7.2 տոկոսով, ինչը, թերևս, նույնությամբ արտացոլում է ՀՀ բնակչության թվի նվազումը:

«Փաստ». Գալուստ Սահակյանի խորհրդականը մոտ 50 միլիոն դրամ ունի

Փետրվարի 14-ին Ազգային ժողովի նախագահի խորհրդական նշանակված Արթուր Թովմասյանը օրերս «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին» է ներկայացրել իր 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Թովմասյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի մեկ բնակարան և երկու հողամաս: Պաշտոնը ստանձնելու օրվա՝ փետրվարի 14-ի դրությամբ, Գալուստ Սահակյանի խորհրդականն ունեցել է 32 միլիոն դրամ, 25 հազար ամերիկյան դոլար և 10 հազար եվրո դրամական միջոցներ:

Այս տարվա հունվարի 1-ից մինչև փետրվարի 14-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ մեկուկես ամսվա ընթացքում, Թովմասյանի եկամուտները կազմել են 387 հազար դրամ և ստացվել նախկին աշխատավայրի աշխատավարձից: Իսկ նախկին աշխատավայրն էլ կրկին եղել է Ազգային Ժողովը: Արթուր Թովմասյանը մինչ ԱԺ նախագահի խորհրդական նշանակվելը մի քանի տարի եղել է վերջինիս օգնականը:

Թովմասյանը ԱԺ նախագահի օգնականի պաշտոնում էր նշանակվել 2014 թ.-ին:

«Հրապարակ». Ծեծկռտուք Արարատի մարզում

Բացի Սայաթ-Նովա գյուղի միջադեպը, մի քանի օր առաջ ծեծկռտուք է եղել Գազի Հովոյի՝ Հովհաննես Ղազարյանի կրտսեր որդու՝ Վիլենի, և Արգամ Աբրահամյանի ընկերոջ՝ Գոռ Նազարյանի միջև։

Драка в прямом эфире одного из грузинских телеканалов - Sputnik Արմենիա
Վրացի քաղաքական գործիչները ծեծկռտուք են սկսել ուղիղ եթերում

Թերթը նշում է, որ Գազի Հովոն և իր թիմակիցներն աշխատում են «Ավշարի» սեփականատեր Արայիկ Գրիգորյանի համար։ Իսկ Արգամ Աբրահամյանը մասնակցում է «Ծառուկյան դաշինքով»։

Ամեն ինչ արվում է այս միջադեպը կոծկելու համար։ Երեկ, երբ փորձեցինք լսել Հովիկ Ղազարյանին, նա, լսելով հարցը, անջատեց հեռախոսը եւ այլևս չպատասխանեց զանգերին։ Հիշեցնենք, որ Գազի Հովոն եւ Հովիկ Աբրահամյանի գերդաստանը «դարավոր» թշնամիներ են եղել։

Նրանց հարաբերությունները հարթվեցին Արտաշատի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ Հովհաննես Ղազարյանն ինքնաբացարկ հայտնեց՝ Արգամ Աբրահամյանին թողնելով միայնակ, հետո լուրեր տարածվեցին, որ նա դա արել է որդու՝ Արտաշատի գազի վարչության պետ նշանակվելու դիմաց։

«Ժողովուրդ». Վարչապետ Կարեն Կարապետյանի սկանդալային բացահայտումը՝ քառօրյա պատերազմի մասին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում երեկ սկանդալային հայտարարություն է արել: Նրա խոսքերով, ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել: Պարզվում է՝ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում, ու շուկայում այդպես անորակ վառելիքը վաճառում: «Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով»,- ասել է վարչապետը:

Տեղի ունեցածն այլ կերպ, քան դավաճանություն, դժվար է որակել: Քանի որ հենց այդ խարդախության պատճառով ռազմական տեխնիկան չի աշխատել ու մենք ունեցանք 100 զոհ: Ու հիմա, բնականաբար, հարց է առաջանում՝ ինչո՞ւ մինչեւ հիմա այդ դեպքերի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել, եւ ընդհանրապես, ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար:

Համենայն դեպս, երկրի գլխավոր-գերագույն հրամանատարը դեռ Սերժ Սարգսյանն է, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ընդդիմություն է խաղում, իսկ գործող նախարարը` Վիգեն Սարգսյանը, անձնական PR-ով զբաղվում:

Լրահոս
0