17:02 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.90
  • GBP575.55
  • EUR527.39
  • RUB7.13
Եվգենի Կասպերսկի

«Կասպերսկի լաբորատորիան» բացահայտել է Հայաստանի դեմ ուղղված կիբեռսպառնալիքների աղբյուրները

© Sputnik / Владимир Трефилов
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
60 0 0

Հայ օգտատերերի ավելի քան 30 տոկոսը «շոշափել» է համացանցի միջոցով տարածված սպառնալիքները:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Հայ օգտատերերի կեսից ավելին կիբեռսպառնալիքների է բախվում, հինգշաբթի Երևանում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ ասաց «Կասպերսկի լաբորատորիա» հետազոտությունների և սպառնալիքի գլոբալ կենտրոնի ղեկավար Սերգեյ Նովիկովը:

«Կասպերսկի լաբորատորիան» պարզել է, որ 2016թ-ին Հայաստանում յուրաքանչյուր երրորդ օգտատերը համացանցում բախվել է կիբեռսպառնալիքների՝ վնասակար ծրագրեր, հաքերային հարձակումներ, խարդախություն (մասնավորապես կեղծ վեբ էջեր), սպամ:

«2016թ-ի ընթացքում 1 օգտատերը բախվել է այնպիսի սպառնալիքների, որոնք համացանցի միջոցով տարածվում են 13 տարին մեկ անգամ», — ասել է Նովիկովը:

Այդ ցուցանիշը՝ 2016թ-ին 14-րդն է աշխարհում, այսինքն հարձակումների քանակով Հայաստանը զիջում է միայն 13 պետության: Նրա խոսքով՝ 2016թ-ին Հայաստանում օգտատերերի 33 տոկոսը ինտերնետային գրոհների է ենթարկվել:

Նովիկովը նշեց, որ գրոհի ենթարկվող երկրների ցանկում ԱՊՀ-ի բոլոր երկրներն են՝ Ռուսաստանի գլխավորությամբ, որն առաջին տեղում է:
Բացի այդ, հայ օգտատերերի 40 տոկոսը ենթարկվել է այսպես կոչված տեղային սպառնալիքների՝ վնասակար օբյեկտների կողմից, որոնք սարքերում հայտնվում են կրիչների միջոցով:

«Միջին հաշվարկով՝ օգտատերը տարեկան 82 անգամ բախվում է տեղային սպառնալիքների, որոնք բխում են ձայնասկավառակներից, հիշողության կրիչներից, խտասկավառակներից», — նշեց Նովիկովը:

Եվս 10 տոկոսը բջջային սարքերով տարածվող սպառնալիքների հետ շփման փորձ ունի: «Կասպերսկի լաբորատորիան» նման տվյալներ է ստացել ներքին վիճակագրության վերլուծության ընթացքում, որը հավաքվել է 2016թ-ին Kaspersky Security Network ամպային ենթակառուցվածքի օգնությամբ:

«Կասպերսկի լաբորատորիան» միջազգային ընկերություն է, որն աշխատում է տեղեկատվական անվտանգության ոլորտում 1997թ-ից: Այն մշակում է պաշտպանական լուծումներ ծառայություններ, որոնք ապահովում են բիզնեսի, չափազանց կարևոր ենթակառուցվածքի, պետական մարմինների և օգտատերերի անվտանգությունն ամբողջ աշխարհում:

Русская версия

Գլխավոր թեմաներ