00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Անհամբեր ՀՀԿ–ն, Գալուստ Սահակյանի «գոհարներն» ու «Չեպե» Մուրադը

© Sputnik / Asatur YesayantsРусскоязычные газеты
Русскоязычные газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է մարտի 3–ի մամուլի տեսությունը։

Չորրորդ իշխանություն. «Չհամբերեցին մինչև կիրակի»

Կիրակի` մարտի 5-ին, պաշտոնապես կմեկնարկի 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Երեկ, սակայն, Կարեն Կարապետյանի մեծադիր լուսանկար-ստենդը ՀՀԿ-ի կարգախոսով` «Անվտանգություն և առաջընթաց», հայտնվել է Երևանի կենտրոնական փողոցներից մեկում` Նալբանդյան փողոցում։

Головной офис Республиканской партии Армении - Sputnik Արմենիա
Շարմազանով. ՀՀԿ–ն առաջատար է բոլոր ընտրատարածքներում

«Սա, ըստ էության, վաղաժամ սկսված քարոզարշավի ապացույց է։ Եթե այսպես վարվեին ոչ իշխանական ուժերը կամ թեկնածուները, չկասկածեք` ԿԸՀ-ն անմիջապես վարույթ կհարուցեր և կպահանջեր վերացնել օրենքի խախտումը։ Բայց քանի որ սա արվել է ՀՀԿ-ի կողմից, իսկ քարոզչություն անողն էլ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն է, ուստի ԿԸՀ-ն ոչինչ էլ չի ձեռնարկի»,-գրում է թերթը։

Հայկական ժամանակ. «Պարտքը չի տվել»

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն պատկանող «Գալաքսի միլենիում» տաքսի ծառայություն մատուցող ընկերությունը սնանկ է ճանաչվում։ Այդ ընկերությունը երեք պարտատերերի նկատմամբ գումարային պարտավորություններ ունի։

«Պարտատերերից երկուսը պետական գերատեսչություններ են` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ու ՊԵԿ-ը։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այդ ընկերությունը հարկային պարտավորություններ է կուտակել հենց այն ժամանակ, երբ Գագիկ Խաչատրյանը եղել է ՊԵԿ նախագահ, իսկ սնանկության վարույթը հարուցվել է 2015 թվականին, երբ նա ֆինանսների նախարար էր։ Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Խաչատրյանի որդուն պատկանող ընկերությունը պարտք է մոտ 1.3 միլիոն դրամ»,-գրում է թերթը։

Ժամանակ. «Չեպե» Մուրադ

Թերթին հասած տեղեկություններով` Մասիսում ՀՀԿ-ից ռեյտինգային ցուցակով առաջադրված Մուրադ Մուրադյանն իր մարդկանց ուղարկել է հիվանդանոց, որպեսզի համոզեն, որ նախօրեին դանակահարված ԲՀԿ-ի մարզային կառույցի ներկայացուցիչը չբողոքի և ասի, որ վեճը կենցաղային հողի վրա է եղել։

Наира Зограбян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Նաիրա Զոհրաբյանը դանակահարության համար մեղադրում է ՀՀԿ–ականին

«Մուրադ Մուրադյանի շտաբի անդամներից մեկը դանակահարել էր ԲՀԿ մարզային կառույցի ներկայացուցչին։ Բանն այն է, որ Մուրադ Մուրադյանը Սերժ Սարգսյանից հստակ զգուշացում է ստացել, որ իր անվան հետ մի անգամ էլ որևէ միջադեպ կապվի, ապա շատ լուրջ խնդիրներ կունենա։ Հիմա Մուրադ Մուրադյանն ամեն կերպ փորձում է ԲՀԿ-ականի ընտանիքին համոզել, որ չբացահայտեն վեճի իրական պատճառը։ Նշենք, որ օրեր առաջ Մուրադ Մուրադյանը բախվել էր նույն տարածքում առաջադրված Արայիկ Գրիգորյանի հետ»,- գրում է թերթը։

Հրապարակ. Մաեստրո Սահակյանի «գոհարները»

ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանին թերթի լրագրողը հարցրել է` գո՞հ է ՀՀԿ- ընտրացուցակում իր զբաղեցրած տեղից։ Ի դեպ, նա 11-րդն է ցուցակում։

«Սահակյանը չի կորցրել ինքնատիպությունը. «Ես, որպես Գալուստ Սահակյան, նույնիսկ եթե ցուցակում էլ չլինեմ, իմ տեղն այնպիսին է, որ մշտապես կա։ Այնպես որ, ես ոչ թե սովորական քաղաքական գործիչ եմ, այլ կուսակցության հիմնադիրը և կուսակցության մեջ այդպես էլ ընդունվում եմ հիմա։ Այնպես չէ, որ ես անպայման պետք է պատգամավոր դառնամ և ամենաբարձր տեղում լինեմ։ Իմ խնդիրը հետևյալն է` այնպես մնամ, ինչպես եկել եմ»»,-գրում է թերթը` մեջբերելով Գալուստ Սահակյանի խոսքը։

Լրահոս
0