00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյանը` Մխիթարյանի, Արոնյանի և ԵԱՏՄ–ԵՄ համագործակցության մասին

© Official site of the President of RAПрезидент Армении Серж Саргсян
Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում հարցազրույց է տվել Euronews-ի լրագրող Անդրեյ Բեկետովին, որի ընթացքում արծարծվել են ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի վերաբերյալ մի շարք հարցեր:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Մենք մեր օրինակով ցույց ենք տալիս, որ ԵԱՏՄ-ԵՄ համագործակցությունը հնարավոր է, այդ մասին ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում Euronews-ի լրագրող Անդրեյ Բեկետովին տված հարցազրույցում:

ПРЕЗИДЕНТ СЕРЖ САРГСЯН ВСТРЕТИЛСЯ С ПРЕДСЕДАТЕЛЕМ СОВЕТА ЕВРОПЫ ДОНАЛЬДОМ ТУСКОМ - Sputnik Արմենիա
Հայաստան-ԵՄ համագործակցությունն ակտիվացել է. Նախագահը հանդիպել է Դոնալդ Տուսկի հետ

«Առաջինը՝ սա տեղի ունեցավ երկու երկրների բարի կամքի դրսևորման արդյունքում, և երկրորդը՝ այս փաստաթուղթն էականորեն չի տարբերվում նախորդ փաստաթղթից: Քաղաքական առումով գրեթե ոչ մի տարբերություն չկա »,- ասել է Սերժ Սարգսյանը՝ խոսելով ԵՄ-ի հետ բանակցված նոր համաձայնագրի և 2013 թվականին մերժված ասոցացման համաձայնագրի վերաբերյալ:

ՀՀ նախագահը նշել է, որ պետք է այնպես արվեր, որ նոր փաստաթուղթը չխախտեր Եվրասիական տնտեսական միության նկատմամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունները։

«Ի սկզբանե, երբ վարում էինք բանակցություններ, մենք խոսում էինք «և,և»-ի մասին, այսինքն՝ և՛ ասոցացման համաձայնագիր, և՛ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցություն: Ռուսական կողմը մեզ երբեք չի ասել՝ մի գնացեք ստորագրելու, ռուսական կողմն ասել է՝ եթե պետք է ստորագրեք, եթե պետք է Եվրասիական տնտեսական միության անդամ չլինեք, ապա դուք պարտավոր կլինեք, օրինակ, էներգակիրներ գնել միջազգային գներով»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը ճնշում է գործադրել այդ հարցում։

Լրագրողի հարցին, թե արդյոք Եվրասիական տնտեսական միության ապագան դիտարկվում է որպես Եվրամիության համարժեք՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու համակարգերի համարժեքության ձեռքբերման մասին խոսելը դեռ վաղ է:

«Կարծում եմ՝ հիմա ճիշտ է խոսել երկու համակարգերի համագործակցության մասին: Եվ մենք մեր օրինակով ցույց ենք տալիս, որ այդ համագործակցությունը հնարավոր է»,- ասել է նա:

«Ի՞նչ կարող է Հայաստանն առաջարկել Եվրոպային»,- հարցրել է լրագրողնը` ավելացնելով` դե ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին գիտենք։

«Մենք ունենք բազմաթիվ հայտնի մարդիկ, մենք Մխիթարյան ունենք, մենք ունենք Լևոն Արոնյան, մենք ունենք օլիմպիական չեմպիոններ, բայց կարծում եմ, որ մենք Եվրամիությանը կարող ենք օգտակար լինել նաև ապրանքներ արտահանելով, բայց ոչ միայն: Այսօր Հայաստանում բուռն կերպով զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները: Բայց ամենակարևորը, մենք կարող ենք եվրոպացիների համար վստահելի և կանխատեսելի հարևան» լինել»,- ասել է ՀՀ նախագահը

Բեկետովը նկատել է, որ անվտանգության հարցում ՀՀ-ն Ռուսաստանին է ապավինում, և հարցրել է, թե դրան, օրինակ, ՆԱՏՕ-ի տեսքով այլընտրանք ՀՀ-ն փնտրո՞ւմ է, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ մեկ օր առաջ հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ և հրավիրել է նրան Հայաստան:

«Երեկ ես հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ և նրան հրավիրել Հայաստան, որպեսզի միասին կարողանանք ի մի բերել այն աշխատանքը, որ կատարել ենք այս 25 տարիների ընթացքում: Այնպես որ այդ համագործակցությունը երբեք չի խոչընդոտում ՀԱՊԿ-ում Ռուսաստանի հետ մեր համագործակցությանը»,- ասել է ՀՀ նախագահը:

ПРЕЗИДЕНТ СЕРЖ САРГСЯН ВСТРЕТИЛСЯ С ПРЕДСЕДАТЕЛЕМ СОВЕТА ЕВРОПЫ ДОНАЛЬДОМ ТУСКОМ - Sputnik Արմենիա
«Սեպտեմբերի 3»-ը փոխեց համաձայնագրի անունը

Հարցին, թե ինչ համակարգի է անցում կատարում ներկայիս կիսանախագահական պետությունը և ինչի է վերածվելու, Սերժ Սարգսյանը նշել է՝ «բոլոր հայերի համար ցանկանալի երկրի»:

«Իմ խորին համոզմամբ՝ խորհրդարանական համակարգն առավել արդյունավետ կառավարման հնարավորություն է ընձեռում»,- ասել է ՀՀ նախագահը: Նա հավելել է, որ խորհրդարանական համակարգը նաև հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին՝ ընդհանրապես քաղաքացիական հասարակությանը, ավելի ակտիվ մասնակցել երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը և երկրի կառավարմանը: Դա նաև հնարավորություն է տալիս ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում քաղաքացիներն ավելի քիչ դժգոհության պատճառներ կունենան:

Լրագրողը նաև հարց է ուղղել Սերժ Սարգսյանին, թե արդյոք այն հանգամանքը, որ նախագահի անունը չկա ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններին իշխող կուսակցության ցուցակում, նշանակում է, որ նա դուրս է գալիս քաղաքականությունից:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ դա նշանակում է, որ իշխանությունը հաշվի է առել ընդդիմության բարձրաձայնած մտահոգություններն առ այն, որ խորհրդարանական ընտրություններում կօգտագործվեն իշխանական ռեսուրսները: «Նշանակում է, որ մենք երիտասարդների համար հնարավորություն ենք ստեղծում քաղաքականությունում դրսևորվելու համար»,- ասել է նախագահը:

Русская версия

Լրահոս
0