ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Երևանի պետական բժշկական համալսարանը ակցիա է նախաձեռնել, որի շրջանակում զինվորական ծառայության ժամանակ վիրավորված զինծառայողները մարտի 8-յան տոնական բացիկներ են պատրաստում։ Որոշ կառույցներ արդեն հայտնել են, որ պատրաստ են գնել այդ բացիկները։ Նրանց է միացել նաև հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանը։
«Մեծ սիրով հարազատներիս կշնորհավորեմ մեր վիրավոր զինվորների պատրաստած բացիկներով: Միանում եմ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ծրագրին:
Միացեք և դուք։ Ողջ հասույթը տրամադրվելու է վիրավոր Զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արոնյանը։
Նախօրեին այս ակցիային էր միացել նաև հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։