00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բյուրականի «հավանոցները» կփրկեն աշխարհն աղետից

© Sputnik / Karen Yepremyan База в Сараванде
База в Сараванде - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ռոսկոսմոսի» և Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի մասնագետները Սարավանդի ռադիոաստղագիտական կայանում հետևում են տիեզերական աղբին:

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Բյուրականի աստղադիտարանի մոտ գտնվող Սարավանդի ռադիոաստղագիտական կայանում աշխատանքային օրը սկսվում է մայրամուտից և տևում մինչև արևածագ: Ռուսաստանի և Հայաստանի մասնագետները միասին աշխատում են կայանում տեղակայված «Ռոսկոսմոսի» երեք հեռադիտակներով:

«Հեռադիտակները թույլ են տալիս հետևել անպիտան տիեզերական օբյեկտներին կամ «տիեզերական աղբին»: Մարդկության տիեզերական դարաշրջանն ավելի քան 50 տարեկան է, և քանի որ մարդը սիրում է ամեն տեղ աղտոտել, այդ թվում՝ տիեզերքում, ապա անհրաժեշտ է ազատվել այդ աղբից»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ինժեներ Միխայիլ Սուվորովը:

Սարավանդի հեռադիտակները կատարում են այս գործընթացի գլխավոր գործառույթը՝ հետևում են և ինդենտիֆիկացնում «տիեզերական աղբը»: Ուսումնասիրությունը կատարվում է հիմնական աստղադիտակով, որն այստեղ անվանում են «Բինոկլ»: «Բինոկլը» ուսումնասիրում է երկինքը, հետո տվյալները ստուգում ուրիշ, ավելի հզոր հեռադիտակների օգնությամբ: «Ռոսկոսմոսի» ներկայացուցիչներին գրավել է ինչպես հայ աստղագետների աշխատանքը, այնպես էլ՝ Բյուրականի աշխարհագրական դիրքը:

Բյուրականի աստղադիտարանը ցերեկն էլ է տեսարժան - Sputnik Արմենիա
Բյուրականի աստղադիտարանը ցերեկն ավելի տեսարժան է

Վիկտոր Համբարձումյանի անվան աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը պատմում է, որ «Ռոսկոսմոսի» աստղադիտակների փոքր չափսերի պատճառով աստղաֆիզիկոսները դրանք անվանել են «հավանոցներ»:

««Ռոսկոսմոսի» աստղադիտակները տեղադրելու ծրագիրը մեկնարկել է 2013թ-ին: Ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացրել է այդ կորպորացիան: Այսօր ծրագրում ենք մեր՝ բյուրականյան հեռադիտակի շինարարությունը», — ասում է Հարությունյանը:

Նա պնդում է, որ մարդկությունը կանգնած է տիեզերքի աղտոտման գլոբալ խնդրի առաջ: Տիեզերական աղբը՝ կազմված խափանված, չգործող արհեստական օբյեկտներից, լուրջ վտանգ է ներկայացնում ինչպես փորձարկվող արբանյակների, այնպես էլ Երկիր մոլորակի համար:

«Մթնոլորտն աղտոտող օբյեկտները ժամանակի հետ կայրվեն տիեզերքում կամ կընկեն Երկրի վրա: Դրանց ոչնչացումը երկարատև գործընթաց է, իսկ այդ ընթացքում հայտնվում են նոր արբանյակներ և տիեզերական նոր աղբ», — ասաց Հարությունյանը:

Այսօր մեր մոլորակի շուրջ վայրկյանում 8 կիլոմետր արագությամբ պտտվում է 5-6 տոննա մետաղ: Երկրի վրա ընկնելու դեպքում մարդկությանը մեծ աղետ է սպառնում: Հենց դրա դեմ է ուղղված «Ռոսկոսմոսի» և Բյուրականի մասնագետների գործունեությունը:
Բյուրականում լայնածավալ տիեզերական հետազոտություններով սկսել են զբաղվել դեռ ԽՍՀՄ-ի տարիներին: Արբանյակների տվյալներին հետևող խումբը ստեղծվել է 1973թ-ին: Գիտնականներին նպատակն էր հայտնաբերել կորած խորհրդային արբանյակները և իդենտիֆիկացնել դրանք: Սակայն այդ նախագիծը երկար կյանք չի ունեցել: Այսօր նախաձեռնությունն իր վրա է վերցրել «Ռոսկոսմոսը»:

Русская версия

Լրահոս
0