ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 6-ին կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Բիշքեկ քաղաքում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Հաղորդագրության մեջ նշված է, որ հայկական պատվիրակությունը Ղրղըզստան է մեկնում երկօրյա աշխատանքային այցով: