00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Ռիտա Սարգսյանի VIP տարեդարձը և Սուրիկ Խաչատրյանի ջանքերը

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է մարտի 8-ի մամուլի տեսությունը։

«Հրապարակ». Ռիտա Սարգսյանը տարեդարձը նշում է «Օջախում». հրավիրվածների թվում են նաև մրցակից կանայք

Մարտի 6-ին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի տարեդարձն է։ Գրեթե ամեն տարի տիկինն իր ծննդյան օրվա կապակցությամբ համերգ է կազմակերպում, դրսից որևէ հայտնի երգիչ է գալիս, հրավիրատոմսերն էլ բաժանում է մտերիմներին։ Անգամ տեղեկություններ կային, որ մարտի 6-ին Երևանում համերգ ծրագրած Իրինա Ալեգրովան նաեւ Ռիտա Սարգսյանի պատվին է գալիս Հայաստան, սակայն համերգը չեղյալ համարվեց։

Ирина Аллегрова - Sputnik Արմենիա
Ալեգրովայի համերգը դարձյալ չի կայանա

Համերգից բացի՝ առաջին տիկինը տարեդարձը նշում է նաև որևէ ռեստորանում։ Այս անգամ նշել են «Օջախ» ռեստորանում, մարտի 7-ին, խնջույքին հրավիրված էր մոտ 70 մարդ։ Հրավիրյալները հիմնականում պաշտոնյաների կանայք են, մեծահարուստներ, հասարակական, մշակութային հայտնի գործիչներ։ Տարիներ շարունակ նրա հյուրերի մեջ էին նաև այսօր մրցակից դաշտում հայտնված որոշ կանայք․ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, Իշխան Զաքարյանի կինը՝ Գայանե Սողոմոնյանը, Ռոբերտ Քոչարյանի կինը՝ Բելլա Քոչարյանը։

«Հայկական Ժամանակ»․Եղբայրը կօգնի․ Աղվան Հովսեփյանը եղբոր համար պաշտոն է ցանկանում

ՀՀ քննչական պետական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը ցանկանում է ապրիլյան խորհրդարանական ընտրություններից հետո իր եղբոր՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի համար որևէ պաշտոն ձեռք բերել:

Աղվան Հովսեփյանը շտապում է եղբոր գործերը կարգավորել, քանի դեռ ունի այդ հնարավորություններն ու քանի դեռ իշխանություններն իրեն էլ չեն ուղարկել թոշակի: «Ես դեռ պատգամավոր եմ եւ կարող եմ իմ հարցերը լուծել»,- երեկ թերթի հետ զրույցում Ռուբեն Հովսեփյանը չհամաձայնեց վերոնշյալ տեղեկության հետ:

Հայտնի է, որ Ռուբեն Հովսեփյանն ընդգրկված չէ Հանրապետական կուսակցության համամասնական կամ ռեյտինգային ցուցակներում, ու այդ հանգամանքն արդեն մեկնաբանել է իր ցանկությամբ. նա հայտարարել է, որ թեև չի ուզում քաղաքականությունից դուրս գալ, բայց պատգամավոր էլ չի ուզում լինել: Այդ դեպքում որտե՞ղ է ցանկանում աշխատել ընտրություններից հետո, նորի՞ց ՏԻՄ մարմիններում, թե այլ օղակում: «Որտեղ ինձ կտեսնեն, չեմ կարող ասել»,- պատասխանեց Հովսեփյանը:

«Փաստ». Սյունիքի ԵԿՄ-ն Սուրիկ Խաչատրյանի հորդորով կաշխատի հանուն Աշոտ Արսենյանի

«Փաստ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ նախօրեին Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ ռեյտինգային ցուցակից դուրս մնացած Սուրիկ Խաչատրյանը հավաքել է Սյունիքի մարզի ԵԿՄ կառույցին եւ հորդորել աշխատել ՀՀԿ-ից Վայոց ձոր-Սյունիք ընտրատարածքում առաջադրված գործարար պատգամավոր Աշոտ Արսենյանի օգտին: Դա նշանակում է, որ Սյունիքի ԵԿՄ-ականներն աշխատելու են ոչ թե Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի, այլ «Ջերմուկ գրուպի» ու «Պեպսի Կոլայի» սեփականատեր Աշոտ Արսենյանի օգտին:

Сурик Хачатрян - Sputnik Արմենիա
Սուրիկ Խաչատրյանի կայսրությունը փլուզվում է

Թերթը նշում է, որ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի ԵԿՄ կառույցի ղեկավարն է: Այժմ դա նրա միակ պաշտոնն է: ՀՀԿ-ն այս մի պաշտոնը դեռ չի հասցրել խլել Լիսկայից:

«Հրապարակ». Դատական համակարգում նոր նշանակումներ են սպասվում

Դատական համակարգում առաջիկայում նոր նշանակումներ են սպասվում: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը, Շենգավիթի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Կարեն Մարդանյանը, Սյունիքի դատավոր Անդրանիկ Մնացականյանը տեղափոխվեցին վերաքննիչ քրեական դատարան, և առաջին ատյանում թափուր տեղեր առաջացան:

Թերթի տեղեկություններով` Լոռու մարզի դատավոր կնշանակվի Սուսաննա Գզողլյանը՝ վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանի օգնականը: Շենգավիթի դատավորի պաշտոնի հավակնորդը Վաչիկ Մարգարյանն է: Իսկ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ, թոշակի անցած Դավիթ Ավետիսյանի ազգականը` Գեղամ Ավետիսյանը, նշանակվելու է Կոտայքի դատարանի դատավոր` փոխարինելով թոշակի գնացած Յուրա Բաղդասարյանին:

«Ժամանակ». հօգուտ Դերժավայի Արկադիի

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը պատրաստվում է առաջիկա օրերին քարոզչություն իրականացնել քաղաքի մանկապարտեզներում, դպրոցներում, որպեսզի այդ հաստատությունների աշխատակիցները ընտրեն ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված Արկադի Համբարձումյանին՝ Դերժավայի Արկադին։

«Ես գլխավորում եմ Համբարձումյանի նախընտրական շտաբը և բնականաբար, մանկապարտեզներում, դպրոցներում աշխատակիցների հետ պետք է իրականացնեմ քարոզարշավ և համոզեմ, որ ընտրեն Արկադի Համբարձումյանին։ Եվ համոզված եմ՝ այդպես էլ կանեն։ Եթե դուք դա համարում եք վարչական ռեսուրսի կիրառում, ես դա այդպես չեմ համարում»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է քաղաքապետը»:

 

Լրահոս
0