21:20 26 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP665.64
  • EUR569.28
  • RUB6.52
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
69 0 0

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունը 3 դեպքով, ընդհանուր առմամբ, մոտ 4 կգ չհայտարարագրված զարդ է հայտնաբերել:

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Պետեկամուտների կոմիտեն հայտնում է, որ քաղաքացիներ Գեղամ Մինասյանի, Սամվել Ռշոյանի եւ Վահե Նալբանդյանի անունով փետրվարի 23-ից 25-ը Հայաստան ներկրված բեռների մեջ առկա են եղել չհայտարարագրված ոսկյա եւ արծաթյա զարդեր:

«Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները «Մետեքսիմ Տերմինալ» ընկերության մաքսային հսկողության տարածքում «Ռապիսկան» սարքի օգնությամբ զննության են ենթարկել «Կարմիր ուղի» ընթացակարգով ներմուծված բեռները և բացատրություն վերցրել քաղաքացիներից:

Բացահայտված մաքսանենգ ապրանքը փաթեթավորվել, կապարակնքվել ու փոխանցվել է ՊԵԿ հետաքննչական մարմնին»,-նշել է ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության 3-րդ բաժնի պետ Հովակիմ Սարգսյանը:

Գլխավոր թեմաներ