00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդան Պետրոսյանը կմեկնի Ֆրանսիա, ընտանիքի մոտ

© Aravot Вардан Петросян
Вардан Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դերասան Վարդան Պետրոսյանն արդեն ազատության մեջ է: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ նշելով, որ ազատության մեջ հայտնված դերասանն առաջին հերթին որոշել է Ֆրանսիա մեկնել, միանալ այնտեղ բնակվող ընտանիքին:

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Դերասան Վարդան Պետրոսյանը պատժի կրումից վաղաժամկետ ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 76 հոդվածի կարգավորմամբ: Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ այս հոդվածով ազատվածի համար օրենսդրությունը որևէ լրացուցիչ իրավական գործընթաց կամ որևէ փորձաշրջան չի նախատեսում:

Ըստ քրեական օրենսգրքի նշված հոդվածի` անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի: Ընդ որում, պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանը հաշվի է առնում նաև դատապարտվածի կողմից տուժողին պատճառված վնասը հարթելու հանգամանքը:

«Տուժողները մինչ այս արդեն հաշտության համաձայնագիր են կնքել Վարդան Պետրոսյանի հետ, որտեղ գրված է, որ որևէ պարտք ու պահանջ չունեն նրանից ՚,- նշեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Վարդան Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ու դատվածությունը, Նիկոլայ Բաղդասարյանի համոզմամբ, հետագայում չեն անդրադառնա դերասանի գործունեության վրա:

«Մենք արդեն Վարդանի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դիմենք իր վրայից դատվածությունը հանելու հայցով, և ես էլ միշտ նպատակ եմ ունեցել ու կարծում եմ` օրերից մի օր հանրությանը համակարգչային մոդելավորման միջոցով ցույց կտանք, թե ինչպես է տեղի ունեցել վթարը և ինչու Վարդան Պետրոսյանն իրականում մեղավոր չէր»,- մեր հարցին ի պատասխան ասաց փաստաբանը:

Միակ տեխնիկական խնդիրը, որ այս պահին պետք է լուծեն դերասանն ու նրա փաստաբանը, Վարդան Պետրոսյանի վարորդական իրավունքի վերականգնումն է, որից նա, Նիկոլայ Բաղդասարյանի բնորոշմամբ, զրկվել էր դատարանի սխալի հետևանքով:

Вардан Петросян, актер - Sputnik Արմենիա
Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել

«Բանն այն է, որ դատավորը վրիպակ էր թույլ տվել` Վարդանին զրկելով վարորդական իրավունքից, այն դեպքում, երբ նա ՀՀ-ում վարորդական իրավունք չուներ: Ինձ թվում է այս տեխնիկական հարցն ավարտելուց հետո Վարդանն արդեն կարող է հանգիստ գնալ իր ընտանիքի մոտ»,- ասաց փաստաբանը:

Իսկ ազատության մեջ հայտնված դերասանի առաջին անելիքը, Նիկոլայ Բաղդասարյանի փոխանցմամբ, Ֆրանսիա մեկնելն ու այնտեղ բնակվող ընտանիքի անդամներին տեսնելն է:

Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երևան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ վիրավորներից Էդգար և Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին, իսկ հայտնի դերասանը 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել։

Լրահոս
0