00:42 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
180 0 0

Ծխախոտի տաքացման iQOS համակարգի արտադրությունը կիրագործվի Հայաստանում։ Այս որոշմանը Philip Morris ընկերությունը եկել է Ռուսաստանում մերժում ստանալուց հետո։ Sputnik-ն իմացել է, թե ինչպես են շվեյցարական ընկերությանը դիմավորել Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik, Մարիա Շելուդյակովա. Հայաստանում շուտով կհայտնվի Philip Morris-ի հետազոտությունների և մշակումների կենտրոն։ Նման որոշում է ընդունվել Հայաստանի նախագահի և վարչապետի հետ բանակցությունների արդյունքում։ Խոսքը ծխախոտի տաքացման iQOS էլեկտրոնային համակարգի մասին է, որն իբր 90 տոկոսով նվազեցնում է ծխախոտի վնասը։

Շվեյցարական Philip Morris-ը բազմիցս հայտարարել է, որ իր խնդիրն ավանդական սիգարետի փոխարեն ավելի պակաս վնասակար այլընտրանք առաջարկելն է։ Ծխելու այս համակարգի միջոցով, որում ծխախոտը տաքանում է, այլ ոչ թե այրվում, ծխողը ստանում է նիկոտինի սովորական չափաբաժինը, կլանելով ծխախոտի գոլորշին, այլ ոչ թե ծուխը։ Philip Morris-ն արդեն ծախսել է երեք միլիարդ դոլար։ Պորտսիգար-գաջեթում տեղադրված են քարթրիջներ` լցված գլիցերինով պատված մանրացրած ծխախոտով։

«Փաստաթուղթը վերջերս է ստորագրվել, լինելու են լրացուցիչ հանդիպումներ։ Բայց, ինչպես հասկանում եմ, Հայաստանում կենտրոնի ստեղծումը սարերի հետևում չէ, քանի որ այդ գործընթացը փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում։ Հայաստանն ակտիվ գիտական հետազոտություններ է անցկացնում այդ ոլորտում։ Ինչ վերաբերում է Philip Morris-ի հետ համագործակցությանը, ապա այստեղ առկա է շատ ուժեղ գիտական պոտենցիալ», — պատմել է Sputnik-ին Philip Morris ընկերության ներկայացուցիչը։

iQOS սարքն արդեն վաճառվում է Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում, Իտալիայում, Ճապոնիայում և Ռուսաստանում, ինչպես նաև փորձարկվել է ԱՊՀ շատ երկրներում։ Ռուսաստանում նման մեկ սարքը կարելի է գնել յոթ հազար ռուբլիով, Եվրոպայում` շուրջ 70 եվրոյով, իսկ Երևանում` 37 հազար դրամով։

Մարտի սկզբին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Philip Morris International-ի պատվիրակությանը։ Բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել Հայաստանում ստեղծել հետազոտությունների և լուծումների կենտրոն (R&D)։

Philip Morris International-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Սարգսյանը, մասնավորապես, հայտարարել է, որ երկրում նման կենտրոնի հայտնվելը դրական կընկալվի հասարակության կողմից, քանի որ հայ ժողովուրդը միշտ ուշադիր է եղել նորարարությունների հանդեպ` փորձելով առաջադեմ գաղափարը բերել Հայաստան և տեղայնացնել այստեղ։ Բացի այդ, Սարգսյանը նշել է, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը գտնվում է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում։

Русская версия

Գլխավոր թեմաներ