00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. ՀՀԿ-ն կոնֆետ է բաժանում, իսկ առաջին դեմքերը մեկնում են Մոսկվա՝ քննարկելու ԼՂ-ի խնդիրը

© Sputnik / Asatur YesayantsПресса
Пресса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել

«Ժողովուրդ». Օրինականությունը ճնշում գործադրելու միջոց

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նախընտրական այս օրերին պետական ապարատը դուրս է եկել իր նախկին թիմակցի՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ: «Այն բանից հետո, երբ Հովիկ Աբրահամյանը հեռացավ ՀՀԿ-ից, իսկ նրա որդին՝ Արգամ Աբրահամյանն էլ «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով իր թեկնածությունն առաջադրեց Արարատի մարզում, նման զարգացումները սպասելի էին: Բայց առայժմ փորձում են «նեղել» ոչ թե անձամբ Աբրահամյանին, այլ նրա մերձավորներին»,-գրում է թերթը և հավելում, որ երեկ Արարատի բաժնի ոստիկանները խուզարկություն են կատարել Արգամ Աբրահամյանի թիմակիցներից Արեւշատ գյուղի բնակիչ Գեղամ Հակոբյանի բնակարանում ու ձերբակալել նրան:

Овик Абраамян - Sputnik Արմենիա
Հովիկ Աբրահամյանը լքեց ՀՀԿ–ի շարքերը

Ըստ քննչական կոմիտեի՝ Հակոբյանը կասկածվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ. վարձակալված տարածքն օգտագործվել է որպես գիշերային ակումբ՝ առանց պետական գրանցման եւ առանց ՊԵԿ հարկային տեսչության որևէ ստորաբաժանումում հաշվառվելու:

«Փաստ». Թեկնածուն կարիք չունի, բայց ավագանին որոշել է

«Փաստ» օրաթերթն անդրադարձել է. մամուլի հրապարակումներին այն մասին, որ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի ավագանին որոշել է ՀՀԿ-ին և ՀՀԿ-ական պատգամավոր, պատգամավորության թեկնածու Նահապետ Գևորգյանին (Նովո) համայնքային սեփականություն հանդիսացող շինությունից նախընտրական շտաբի համար անհատույց տարածք հատկացնել:

Թերթի թղթակիցը այս թեմայի շուրջ զրուցել է հենց Նահապետ Գևորգյանի հետ, ով թերթի փոխանցմամբ ասել է. «Լավ են արել, ճիշտ են արել, ի՞նչ կա: Ոչ թե մենակ իմ համար ա ավագանին որոշում կայացրել, այլ որ թեկնածուն որ ցանկություն ունենա, կտրամադրեն անվճար: Ես անկեղծ ասած դրա կարիքը չունեի, բայց քանի որ ավագանին նման որոշում ա կայացրել… մնացածներն էլ թող դիմեն, որոշումը կստանան»:

«Հայկական ժամանակ». ՀՀԿ-ի քարոզչական նյութը կոնֆետն է

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն 2-3 օր է, ինչ Գյումրիում կոնֆետներ է բաժանում:

Տեղեկությունները ճշտելու համար թերթը կապ է հաստատել Շիրակի մարզում ՀՀԿ-ի նախընտրական շտաբի ղեկավար Սամվել Նիկոյանի հետ: Նիկոյանը չի հերքել տեղեկությունները և պարզաբանել է հետևյալ կերպ. «Դա քարոզչական նյութ է, օրենքի շրջանակներում է արվում: Մի ժամանակ էլ գրիչ, գլխարկ ու այլ բաներ էին բաժանում կուսակցական նշաններով»:

Судебный молоток - Sputnik Արմենիա
Դատավորը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին

Իսկ թե Գյումրիում քանի կգ կոնֆետ է բաժանվել, որտեղ են արտադրվել և ինչու դրանց վրա համապատասխան մակնշում չկա, Նիկոյանը չի ասել:

Ըստ թերթի, կոնֆետների փաթեթների վրա պատկերված է ՀՀԿ-ի կարգախոսը եւ քվեաթերթիկի 6-րդ համարը:

«Հայկական ժամանակ». Երանոսյանի լիազորությունները վերականգնվել են

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․«2016 թվականի հուլիսի 29‐ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի գլխավոր հերոս, լուսաձայնային նռնակ նետող, ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները ծառայողական քննությունից հետո վերականգնվել են:

«ՀԺ»‐ի տեղեկությունը հաստատել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից՝ հավելելով, որ այդ բախումներից հետո Երանոսյանը ՀՔԾ‐ում քննվող քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակ ուներ:

Լեռնիկ Երանոսյանը Ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի եղբայրն է և աշխատում է որպես ոստիկանության զորքերի զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, կոչումով՝ գնդապետ: Սարի թաղի դեպքերից հետո ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նրա լիազորությունները դադարեցվել էին:

«Ժողովուրդ». ՀՀ նախագահի հետ Մոսկվա է գնում նաև Պաշտպանության նախարարը

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է Սերժ Սարգսյանի այսօրվա մոսկովյան այցին և հիշեցնում է, որ այն հաջորդեց նախորդ շաբաթ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ ԼՂ խնդրում տիրող իրավիճակը քննարկմանը:

Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Հանդիպումներ ՌԴ ղեկավարության հետ. Նախագահը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվելիք հիմնական թեման եւս լինելու է Արցախյան հակամարտության կարգավորման հարցը:

Թերթը շեշտում է նաև, որ Սերժ Սարգսյանի հետ Մոսկվա է մեկնելու պաշտպանության նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:

ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել են այդ փաստը և ասել, որ նախարարի այցը պայմանավորված է ԼՂ խնդրում տիրող ակտիվությամբ:

«168 ժամ». Մոսկվան իրեն ստանդարտ է դրսևորում

«168 ժամ»-ը Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Սարգսյան-Պուտին նախանշված հանդիպման շուրջ զրուցել է ռուս քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկի հետ:

«Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Սարգսյան-Պուտին բանակցություններից պետք է ակնկալել նույնը, ինչ միշտ՝ հայտարարություններ, կոչեր դիվանագիտական մեթոդներով հարցը լուծելու, քաղաքական գործընթացին և խաղաղ երկխոսությանը հանձնառու լինելու և փոխզիջումներ փնտրելու մասին։ Իրականում Հայաստանին այս իրավիճակում, ըստ էության, ոչինչ պետք չէ, բացի ապահովագրությունից, որ ադրբեջանական բանակն այդ տարածքների խորքեր չի ներթափանցի։ Սակայն Մոսկվան նման երաշխիքներ տալ չի կարող, քանի որ ներկայումս, երբ նախապատրաստվում է այս այցը, ԼՂ հակամարտությունն արդեն սեփական կյանքը, ավելի ճիշտ, մահն է ապրում»,- թերթի փոխանցմամբ ասել է ռուս քաղաքագետը:

Նրա խոսքով, Հայաստանն ու Ղարաբաղը փորձում են ինքնուրույն կարգավորել խնդիրը՝ հույսեր չկապելով որևէ մեկի հետ։ Իսկ Մոսկվան, նրա խոսքով, «իրեն ստանդարտ ձևով է դրսևորում, նա միշտ աջակցում է գործող իշխանություններին»։

 

Լրահոս
0