00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. «Սասնա ծռեր-2», նախընտրական ու հետընտրական շոու

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է մարտի 17-ի մամուլի տեսությունը։

«Ժողովուրդ». ՊՊԾ գնդի գրավման հետևանքով զոհերի թիվը հասավ չորսի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվան գույժը երեկ ցնցել էր մարդկանց: Նրան քչերն էին անձնապես ճանաչում, բայց շատերն էին սիրում ու հարգում: Սիրում էին իր մարդկային արարքի համար, երբ մեքենայով ճեղքել էր ոստիկանական պատնեշն ու սնունդ հասցրել նախորդ տարվա հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին, ոստիկաններին ու բժիշկներին»:

Генеральная прокуратура Армении - Sputnik Արմենիա
«Հաց բերողի» մահվան նախնական պատճառը

Արթուրի եղբայրը թերթի փոխանցմամբ պատմել է, որ նրա վիճակը կտրուկ վատացել էր այն բանից հետո, երբ հերթական հարցաքննության ծանուցագիրն էր ստացել:

«Այսպիսով՝ ՊՊԾ գնդի գրավման հետևանքով զոհերի թիվը հասավ չորսի»,- գրում է թերթն ու նրա մահվան համար մեղադրում բոլոր այն անձանց անունները, ովքեր ինչ-որ կերպ կապ ունեն նրա կալանավորման ու մեղադրանքի հետ՝ «Սասնա ծռեր»-ի գործով քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյան, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյան. նրանք, առանց հաշվի առնելու Արթուրի առողջական վիճակը, կալանավորեցին Հաց բերողին, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան, ԱՆ ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյան, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյան»:

«Հայկական ժամանակ». ՀՀԿ-ն դժգոհ է Միհրան Պողոսյանից

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ում դժգոհություն է հասունանում Երևանի թիվ մեկ ընտրատարածքում առաջադրված թեկնածու Միհրան Պողոսյանի դեմ: Պատճառը զոհված ազատամարտիկների մայրերին իր քարոզարշավի համար օգտագործելն է:

Агитационная кампания партии Процветающая Армения в Гюмри. Гагик Царукян  - Sputnik Արմենիա
Սուրբ հոգով, աստծո օգնությամբ՝ Գագիկ Ծառուկյանի մոտ

«Այդ միջադեպին ավելացել է նաև ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի դիտողությունը, որը նա արել է ամենայն հավանականությամբ ընտրություններին մասնակցող ուժերի հետ հանդիպման շրջանակում ՀՀԿ-ի գրասենյակում հյուրընկալվելու ժամանակ: Եվ հիմա ՀՀԿ-ի պատգամավորները խուսափում են Քանաքեռ-Զեյթուն համայնք գնալ այնպես, ինչպես գնում են մյուս ընտրատարածքները»,- գրում է թերթը և հիշեցնում, որ այս շաբաթ վարչապետ Կարեն Կարապետյանը եղավ թիվ 1 ընտրատարածքի վարչական շրջաններում՝ Ավանում և Նոր Նորքում, բայց Քանաքեռ-Զեյթուն համայնք, որտեղ հիմնականում ներկայացվում է Պողոսյանը, չգնաց:

«Վարչապետը խուսափում է Պողոսյանի հետ հանդես գալ՝ մտահոգություն ունենալով, որ նրա նկատմամբ դժգոհությունը կվնասի նաև իր իմիջին ու վարկանիշին»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

«Իրատես». Որքա՞ն ձայն կստանա Ծառուկյանը

«Իրատես» թերթն էլ փորձել է պարզել, թե ապրիլի 2-ին որքան ձայն կստանա «Ծառուկյան» դաշինքը հենց դաշինքի անդամների կարծիքով: Ըստ թերթի, առավել իրատեսները պնդում են, որ կստանան 18-20 տոկոս, լավատեսները` մինչև 30 տոկոս, իդեալիստները կարծում են, որ մեծամասնություն կլինեն:

Դաշինքում տարակարծիք են նաև ՀՀԿ-ի հետ հետագա կոալիցիա կազմելու հարցում: «Չնայած արված հայտարարություններին, որ ՀՀԿ-ի հետ իրենք կոալիցիա չեն կազմելու, դաշինքի անցուդարձից տեղյակ մեր աղբյուրներն ասում են` Ծառուկյանը սկզբունքորեն չի բացառում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հեռանկարը»,-գրում է «Իրատես» թերթը:

«Ժողովուրդ». Մարզպետն ապտակել է լրագրողին

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնում է, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, որը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվել, «ռազբորկա» է արել Հանրային հեռուստաընկերության օպերատոր Էդգար Դավթյանի հետ:

«Երբ ՀՀԿ քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզ էին այցելել ՀՀԿ-ականները՝ վարչապետի գլխավորությամբ, Հ1-ի օպերատորը «համարձակվել էր» դիպչել մարզպետի ուսին: Սկզբում տհաճ խոսակցություն է եղել, որը ներկաների միջամտությունից հետո հանդարտվել է: Բայց Հակոբյանը չի խաղաղվել. որոշել է «ռազբորկան» շարունակել երեկոյան՝ ճաշի ժամանակ օպերատորին սեղանից դուրս հրավիրելու, ըստ լուրերի՝ ապտակելու եղանակով»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

Թերթը տեղի ունեցածը համեմատում է մեկ այլ միջադեպի հետ, որը տեղի էր ունեցել 2010թ-ին: «Գագիկ Բեգլարյանը Երևանի քաղաքապետի պաշտոնից ստիպողաբար հրաժարական տվեց նախագահականի աշխատակցին ապտակելու լուրերի համար: Ու հիմա տրամաբանական է, որ նույն ճակատագրին պետք է արժանանա նաև Վահե Հակոբյանը, որը նույն նախագահականի նույն թիմի անդամ է: Թե՞ Սերժ Սարգսյանը պատժում է միայն յուրայիններին ապտակողին, իսկ լրագրողների վրա կարելի է և հարձակվել»,- եզրափակում է թերթը:

«Ժամանակ». Դաժան ծեծի են ենթարկել ծառուկյանականներին

«Ժամանակ» թերթը գրում է, որ երեկ ուշ գիշերին Աջափնյակում դաժան ծեծի է ենթարկվել թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանը (Չերիի Վահանը)։

Карен Карапетян в Национальном собрании РА, 08.02.2017 - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյանը՝ «Հաց բերողի» մահվան մասին. «Շատ մեծ ցավ եմ ապրում»

Նույն ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի յուրայինները ն ծեծի են ենթարկել Վահան Կարապետյանին ու նրա հետ ևս մի քանի հոգու, ովքեր թերթի տեղեկություններով այս պահին գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ «Գագիկ Ծառուկյանն իր տղաներին հանձնարարել է՝ փնտրել և պատժել մեղավորներին ամենախիստ ձևով։ Վիճակը պայթյունավտանգ է»,- գրում է «Ժամանակ»-ը:

«Ժամանակ». Հետընտրական «Սասնա ծռեր-2»

«Ժամանակ» թերթը մեկ այլ հրապարակմամբ հայտնում է, որ Սամվել Բաբայանը պատրաստվում է հետընտրական լայնածավալ բողոքի ակցիաներ կազմակերպել, մինչև իսկ զինված ապստամբություն, եթե ՕՐՕ-ն Ազգային ժողով չանցնի։

«Ըստ էության փորձ է արվելու «Սասնա ծռեր-2»-ը կրկնել ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Բազմաթիվ օջախներում պետական հաստատությունների գրավումը կատարվելու է այն համոզմամբ, որ Հայաստանի ոստիկանական և իրավապահ այլ ստորաբաժանումների ուժերը չեն կարող միաժամանակ մի քանի կետերում իրավիճակի վերահսկողություն սահմանել»,- գրում է «Ժամանակ»-ը:

«Հրապարակ». Հաջորդ շաբաթ ՀՀԿ-ն կվերադառնա շոուի ժանրին

«Հրապարակ» օրաթերթը որոշ գաղտնիքներ է բացում ՀՀԿ քարոզչական մարտավարութունից: «Վարչապետը վերջերս սկսել է ներդրումներից խոսել, որի մեծ «ակորդը» կհնչի Լոռու մարզ կատարելիք այցի ընթացքում` Սամվել Կարապետյանի «հաշվին»,- գրում է թերթը և հավելում, որ հաջորդ շաբաթ արդեն ՀՀԿ-ն դարձյալ կվերադառնա շոուի ժանրին և նոր քարոզչական երգ-տեսահոլովակ կներկայացնի: «Ոչ պակաս հետաքրքիր, քան «Ռեինկարնացիայինը», պարզապես ֆոլկ ժանրում։ Դրան զուգահեռ էլ Հ1-ով կսկսվեն նախընտրական դաշինքների հետ դեբատները` 9 ուժերի հետ միաժամանակյա»,- գրում է «Հրապարակը»:

Լրահոս
0