ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Մարտի 17-ի ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։
Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը և Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագած գյուղում, Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում և Սյունիքի մարզի «Մեղրիի սար» կոչվող տարածքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: