00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աստված կարտասվի՞ Հայաստանի պատճառով

© Sputnik / Папикьян / Անցնել մեդիապահոցАраратская долина в Армении
Араратская долина в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր, անվանի լրագրող, Հայաստանում «Իզվեստիայի» նախկին թղթակից Սերգեյ Բաբլումյանը մտորում է Հայաստանի ներկայի շուրջ և հիշեցնում հայտնի անեկդոտը:

Երկրի մտածող վերնախավը կոչ է անում նայել շուրջն ու խոստովանել՝ կյանքը կկարողանանք փոխել միայն սեփական խելքով և սեփական ուժերով: Անկախության տարիների ընթացքում Հայաստանը հաջողությունների է հասել, սակայն չի խուսափել նաև սխալներից: Մենք գիտակցում ենք մեր բացթողումները և կրկին սխալվելու իրավունք չունենք: (Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ սփյուռքահայությանն ուղղված ուղերձի մոտիվներով):

Երջանկությունը փողի մեջ չէ, սակայն առանց փողի էլ երջանկություն չկա…

Возложение венков к памятнику Манташева - Sputnik Արմենիա
Ապագայի մարդը. Մանթաշևը թբիլիսցիների համար դարձավ երկրորդ Բելը

Թողնենք մեզ ու անդրադառնանք Քաթարին: Նավթի և գազի կոմերցիոն պահուստները հաշվի առնելով՝ այդ երկրի յուրաքանչյուր բնակչին բաժին է ընկնում շուրջ 6 մլն դոլար, ինչի շնորհիվ յուրաքանչյուր բնակչին բաժին հասած երջանկության ցուցանիշով քաթարցիներն առաջին տեղն են զբաղեցնում աշխարհում:

Հայաստանում ո՛չ նավթ կա, ո՛չ էլ գազ, բայց կան խելացի ուղեղներ, որոնք կարող են երկիրը հաջողության տանել: Սակայն այդ ուղեղներն առայժմ աշխատում են ուրիշների օգտին: Ոչ թե այն պատճառով, որ սեփական ժողովրդի համար աշխատել չեն ուզում, այլ որովհետև հարազատ պատերը չեն օգնում (կամ էլ քիչ են օգնում): Եթե այսպես շարունակվի, իրավիճակը կհիշեցնի այս իմաստուն անեկդոտը:

Մի անգամ Գերմանիայի կայսրը գնում է Աստծու մոտ և հարցնում. «Տե՛ր իմ, ե՞րբ է իմ ժողովուրդը երջանիկ լինելու»: Աստված թերթում է Ճակատագրերի գիրքն ու ասում. «107 տարի հետո»: «Ես այդքան չեմ ապրի», — ասում է գերմանացի կայսրը և սկսում է արտասվել: Հետո գալիս է Անգլիայի թագավորը. «Որքա՞ն ժամանակ հետո իմ ժողովուրդը երջանիկ կլինի»: Աստված դնում է ակնոցն ու նայում Գրքում. «77 տարի հետո»: «Ես այդքան չեմ ապրի», — ասում է Անգլիայի թագավորն ու արտասվում: Գալիս է Ամերիկայի նախագահն ու նույն հարցը տալիս: «43 տարի հետո», — ասում է Տերը: «Ես այդքան չեմ ապրի», — արցունքոտվում է նախագահը: Եվ վերջապես գալիս է հայ թագավորը. «Ասա, Տեր իմ, ե՞րբ է երջանիկ լինելու Հայաստանը»: «Ես այդքան չեմ ապրի», — ասում է Տերն ու արտասվում…

Պարզ է, որ քաթարցիներին մենք առայժմ չենք հասնի, սակայն մարդավարի ապրել կարող ենք նաև այսօր: «Լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք» սկզբունքն արդեն չի գործում: Օրինակ՝ Ամերիկայում Նյու Յորքի բնակիչների շուրջ 16 տոկոսը սննդի պակաս ունի, իսկ նրանցից ավելի քան 406 հազարը երեխաներ են: Ստացվում է՝ ավելի քան 21 տոկոսն ապրում է այնպիսի ընտանիքներում, որտեղ չեն կարողանում լիարժեք սննդով ապահովել երեխաներին:

Խոստովանում եմ՝ Բրոնքսի սոված երեխաներին ես ոչ մի գրոշ չեմ մեկնել և նրանց թիվն ինքս չեմ հաշվել, բայց հեղինակավոր «New York City Coalition Against Hunger»-ի զեկույցին չհավատալու հիմքեր չունեմ: Առավել դժվար է չհավատալ Դոնալդ Թրամփին, որն ասում է՝ «ներկա պահին 43 մլն ամերիկացի հատել է աղքատության շեմը, 93 մլն-ը` գործազուրկ է, ևս 43-ն ապրում են հացի կտրոններով»:

Владимир Соловьев в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Սոլովյով. «Ես ու Կարեն Կարապետյանը հին ընկերներ ենք»

Ինքս չեմ կարող հուշել նաև, թե ինչպես է պետք Հայաստանում լուծել կապիտալիզմի տնտեսական խնդիրները, սակայն ուշադրություն եմ հրավիրում մեկ այլ փաստի՝ այն անհագուրդ քաջության, որով մեր օլիգարխներն իրենց աննկարագրելի կարողություններն են ցուցադրում չքավորներին:

Կասեք՝ օրենսդրորեն չի կարելի նրանց արգելել, որ չպարծենան այս կամ այն կերպ դիզած հարստությամբ: Կարելի է: Օրինակ բերեմ Չինաստանը, որտեղ արգելք է սահմանված չափազանց ճոխ ընդունելություններ կազմակերպելու, պետծառայողների կողմից շքեղ ավտոմեքենաներ օգտագործելու և նման այլ շքեղությունների համար: Նպատակը մեկն է` երկրում նվազեցնել սոցիալական լարվածությունը: Ուզո՞ւմ ենք իրավիճակը հասցնել ծայրահեղ վատ աստիճանի, ուրեմն ամեն ինչ թողնենք այնպես, ինչպես կա, և «լավն ես ցանկանում, բայց պետք է սպասես վատին» ասացվածքը տեսականից գործնականի կվերածվի:

Իմաստուններից մեկն ասել է՝ ունևոր լինել և ունևորի պես չապրելը նույն է, թե ամբողջ օրը խմես և հավատաս, որ կարող ես սթափ մնալ: Հավանաբար նա իրավացի է: Բայց մյուս կողմից, կարևոր է իմանալ, թե որտեղից այդ գումարը: Կարծես հարուստների երկիր լինի, որտեղ ոմանք աչքերը փակ գումարներ են շորթում, իսկ մյուսներն ատում են նրանց: Մենք Շվեյցարիայում չենք ապրում, որտեղ քաղաքացիները միահամուռ չեղարկեցին մի օրինագիծ, որի համաձայն՝ ցանկացած ընկերությունում բարձր աշխատավարձը չպետք է ավելի քան 12 անգամ գերազանցի նվազագույն աշխատավարձը: Ապրի'ր, և մյուսներին էլ թույլ տուր ապրել:

Եվ ևս մի բան: Վարչապետի՝ սփյուռքահայությանն ուղղված ուղերձը հիշեցնում է Ալեքսանդր Մանթաշևի ուղերձը՝ ուղղված հայ գործարարներին: Ահա այն:

«Հայ վաճառականներ: Ձեր փառքի, ձեր անմահության հանգրվանը բազմաչարչար Հայաստանն է: Ահա այն Աստծու տունը, որտեղ ձեր մասին բարի հիշողությունն իր ամբողջ հմայքով կպահպանի Աստծու և մարդկության առջև: Այլ թանգարաններում ձեզ սպասվում է ատելություն և մոռացություն…»:

Ատելության և մոռացության մատնվելու վերաբերյալ գուցե չափազանցված է, բայց առաջին հայացքից ասես հայկական հեռուստատեսության եթերի համար նախատեսված խոսքեր լինեն, որոնք ուղղված են աշխարհի չորս մայրցամաքներին:

Русская версия

Լրահոս
0