23:39 18 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ինքնաթիռ

Ի՞նչ ռադիոակտիվ նյութեր են եղել Հայաստանից ուղևորված ինքնաթիռում. պարզաբանում

© Тhejaan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
74 0 0

Այսօր բելառուսական «Բելտա» գործակալությունը, վկայակոչելով նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, հայտարարել էր, որ Հայաստանից Բելառուսի տարածքով դեպի Եվրոպա թռչող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը մեկնաբանել է այս լուրը:

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը «Արմենպրեսին» հայտնել է, որ դեռևս 2016 թվականի հոկտեմբերի 3-ին, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և հիմնական հանգույցների արդիականացման ծրագրի շրջանակներում աշխատանքների հիմնական պատվիրատու «Ռուսատոմսերվիս» ընկերության կողմից ընտրված կապալառու կազմակերպության` խորվաթական «ԽՐԻԴ» ընկերության կողմից, բելառուսական JSC Aircompany Grodno ավիաընկերության օդանավով ՀՀ էին ներկրվել համապատասխան սարքավորումներ՝ ծրագրով նախատեսված շահագործման հսկողության աշխատանքների իրականացման նպատակով:

Աշխատանքների ավարտից հետո նշված սարքավորումները «ԽՐԻԴ» ընկերության կողմից նույն եղանակով տեղափոխել են Հայաստանի Հանրապետությունից:

Բելառուսական JSC Aircompani Grodna ավիաընկերությունը 2017 թվականի մարտի 15-ին հայտ է ներկայացրել Երևան-Գոմել երթուղով թռիչք իրականացնելու համար: Բեռի բնույթի վերաբերյալ ուղեկցվող փաստաթղթում տրվել է համապատասխան տեղեկատվություն բելառուսական ավիացիոն իշխանություններին և ստացվել է թռիչքի թույլտվություն:

Սարքավորումների տեղափոխման գործընթացը իրականացվել է համապատասխան տրանսպորտային ընկերության հետ կնքված պայմանագրերի և փաստաթղթերի հիման վրա միջազգային բոլոր կարգավորող փաստաթղթերով սահմանված կարգով:

 

Գլխավոր թեմաներ