00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեզ մոտ Դիլիջանում» տոնում են ջրի համաշխարհային օրը

© Sputnik / Михаил Мордасов / Անցնել մեդիապահոցМальки радужной форели
Мальки радужной форели - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Մեզ մոտ՝ Դիլիջանում, խոհանոցի սովորական ծորակը բացում ես, ջուր է հոսում. երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում...», – «Միմինո» ֆիլմում ասում է Ֆրունզիկ Մկրտչյանի մարմնավորած հերոսը։ Հայաստանն այսօր նշում է Ջրի համաշխարհային օրը (World Water Day)։

Ցայտաղբյուրների առկայությունը մեր հպարտ ու լեռնային երկրի այցեքարտն է։

Ջուրը կյանքի «անկյունաքարն է», այն անհրաժեշտ է ծարավը հագեցնելու, ինչպես նաև առողջությունը պահպանելու համար։ Ջրային ռեսուրսները մեծ նշանակություն ունեն աշխատատեղեր ստեղծելու առումով, ինչն իր հերթին տնտեսական, սոցիալական և մարդկային զարգացում է ապահովում։

Ջուրը մեծ դեր է խաղում ամբողջ մարդկության համար, մասնավորապես հայ ժողովրդի։ Պատահական չէ, որ հենց ջրի հետ են կապված քրիստոնեական մի շարք ծիսակատարություններ, որոնցից մի քանիսը հազարամյակների պատմություն ունեն։ Այստեղ պետք է նշել հատկապես «Վարդավառը», որը մեծ շուքով է նշվում Հայաստանում։

Հավանաբար ծովի բացակայությունն է պատճառը, որ Հայաստանում ջրի և ջրամբարների նկատմամբ սերն առանձնահատուկ ուժ ունի։ Սևանա լիճը երկրի «մարգարիտն» է համարվում, մեր խորհրդանիշներից մեկը, որն իր ճանաչվածությամբ, թերևս, միայն Արարատ լեռանն է զիջում։

Երկիրը հայտնի է նաև իր հանքային աղբյուրներով։ Լեռնային մի շարք գետերի առկայությունը Հայաստանին դարձնում է տարածաշրջանային խոշոր գետերի ջրերի կարևոր մատակարար։ Ջուրը Հայաստանի ունեցած ամենաարժեքավոր բնական ռեսուրսներից է։

Հայաստանում ցայտաղբյուրների առկայությունը երկրի, մասնավորապես մայրաքաղաքի այցեքարտն է։ Ջրի մաքրությունն ու համը չեն դադարում զարմացնել օտարերկրացիներին։

ՄԱԿ-ի տվյալով` այսօր ավելի քան 663 մլն մարդ զրկված է բնակավայրերին մոտ գտնվող խմելու ջրի աղբյուրներից։ Ջրով ապահովված լինելու համար մարդիկ ստիպված են շատ ժամանակ ծախսել, հերթ կանգնել կամ ոտքով մեծ տարածություններ անցնել։

Ереван никому не даст засохнуть: феномен уличных фонтанчиков - Sputnik Արմենիա
Երևանը ոչ ոքի ծարավ չի թողնի. ցայտաղբյուրների ֆենոմենը

Հոսող ջրի ավելի քան 80 տոկոսը չի վերամշակվում։

Աշխարհում շուրջ 1.8 մլրդ մարդ ստիպված է արտաթորանքներից աղտոտված ջուր օգտագործել, ինչի հետևանքով աճում է խոլերայի, դիզենտերիայի, տիֆի և պոլիոմելիտի վտանգը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների համաձայն` 2014 թվականին շուրջ 842000 մարդ մահացել է աղտոտված ջրի օգտագործումից առաջացած հիվանդություններից։

Ջրահավաքման, վերամշակման և մաքրման համակարգի ստեղծումն ու արդիականացումը հասարակության համար մեծ հնարավորություններ է ստեղծում։ Ջուրը, որպես կենսունակություն ապահովող ռեսուրս, պահպանման կարիք ունի, որովհետև կյանք գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ ջուր կա։

Русская версия

 

Լրահոս
0