00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Հարություն Վանյան
Բերդկունք ամրոցի ամրակայման նախագիծը կներկայացվի մինչև տարեվերջ. Հարություն Վանյան
09:17
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:24
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իգլայի» գործով կալանավորված անձը «Մարտական խաչի» շքանշանակիր ազատամարտիկ է

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցАрестованный. Архивное фото.
Арестованный. Архивное фото. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Իգլայի» գործով կալանավորված երկրորդ անձը ՌԴ-ում բնակվող հայ գործարար է: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Կարապետ Աղաջանյանը:

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. «Իգլայի» գործով կալանավորված 3 անձանցից մեկը 1961թ-ին ծնված Սանասար Գաբրիելյանն է: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Կարապետ Աղաջանյանը: Փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալը Հայաստանում չի բնակվում, նա ռուսաստանաբնակ գործարար է, որը վերջերս էր ժամանել Հայաստան:

Սանասար Գաբրիելյանը 90-ականներին մասնակցել է Արցախյան ազատագրական պայքարին, պարգևատրվել է «Մարտական խաչով»:

«Սանասար Գաբրիելյանը հայրենասեր մարդ է, նա իր փոքրիկ բիզնեսից պարբերաբար բարեգործություններ է անում Հայաստանում: Անցյալ տարի էլ ապրիլյան պատերազմի օրերին Հայաստան էր եկել, որպեսզի օգնի Արցախին»,- ասաց փաստաբանը՝ վստահեցնելով, որ իր պաշտպանյալը քաղաքականության հետ որևէ առնչություն չունի:

Մեր հարցին, թե Սանասար Գաբրիելյանը ծանո՞թ է եղել Սամվել Բաբայանի հետ, փաստաբանն ասաց. «Ծանոթ են եղել, բայց մտերիմ հարաբերություններ չեն ունեցել»:

Սեյրան Օհանյան. ՙԻգլա՚-ի Հայաստան բերված մասերը կրակել չեն կարող - Sputnik Արմենիա
Սեյրան Օհանյանը՝ «Իգլայի» և դրա քաղաքական նպատակներով կիրառման մասին

Աղաջանյանը հայտնեց նաև, որ իր պաշտպանյալը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և այն համարում է «անհիմն է և չպատճառաբանված»:

Սանասար Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1 —րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը:

Պաշտպանը նշեց, որ առաջադրված մեղադրանքը հերքող հակափաստարկներ կան, որոնք, սակայն, չի կարող հրապարակել՝ ելնելով նախաքննական տվյալները չհրապարակելու պայմանից:

Սանասար Գաբրիելյանը ձերբակալվել է մարտի 22-ին, կալանավորվել՝ մարտի 24-ին:

Փաստաբանը բողոքարկել է կալանավորման մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և մեզ հետ զրույցում նշեց, որ այն ևս իրականացվել է ՙհիմնազուրկ միջնորդության հիման վրա՚: Նրա խոսքով` նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդության մեջ ասված է եղել, որ քրեական գործի շրջանակում փնտրվում են անձինք, որոնց վրա Սանասար Գաբրիելյանը կարող է ազդեցություն ունենալ:

Լրահոս
0