00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. «Իգլայի» գործը, ընտրությունների մոդերատորներն ու«ընդհատակյա» բանակցությունները

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է մարտի 31–ի մամուլի տեսությունը։

«Հրապարակ». Ովքե՞ր են ապրիլի 2-ի ընտրությունների ստվերային մոդերատորները

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրությունները նախորդներից տարբերվում էին նաև նրանով, որ որոշ հայտնի գործիչներ, չլինելով կուսակցությունների համամասնական ցուցակներում, կողքից աջակցում կամ ղեկավարում էին նախընտրական քարոզչությունը։

Նման դերակատարում ունեին, օրինակ, Ամարասի Արթուրն ու Ազատ Արշակյանը, որոնք Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի կողքին էին, բայց ցուցակներում չկային։ Նրանց, հատկապես Ազատ Արշակյանին կարելի էր տեսնել ՕՐՕ-ի մարզային այցելությունների ժամանակ։ Նա քարոզչական խմբի հետ այցելում էր մարզեր, նախապատրաստում դաշինքի առաջնորդների հանդիպումները, անձամբ քարոզում ընտրել դաշինքին։ Անգամ ձայնն էր խզվել, այնքան խոսել էր։

Карен Карапетян. Заседание Национального собрания РА, 08.02.2017 - Sputnik Արմենիա
Կարապետյան. «Ընտրողների հետ զրույցում երբեք չեմ կեղծել»

Մյուսը Սամվել Բաբայանն է, որը ոչ պաշտոնապես ղեկավարում էր ՕՐՕ դաշինքի նախընտրական շտաբը և նաև դրա արդյունքում հայտնվեց բանտում, բայց ընդգրկված չէր նախընտրական ցուցակում։

Բնականաբար, այս ցանկում է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, որը չկա ՀՀԿ նախընտրական ցուցակում, բայց ողջ քարոզչությունը կառուցված է նրա վրա, և նա ակտիվորեն քարոզում է ընտրել Հանրապետականին ու ղեկավարում է իշխող կուսակցության նախընտրական պայքարը։ ՀՀԿ քարոզչությանն ակտիվորեն մասնակցում է նաև Գագիկ Բեգլարյանը, բայց ընդամենը եղբոր՝ Հակոբ Բեգլարյանի օգտին։ Մամուլում գրվեց, որ նա անգամ լրագրողների հետ շփումներն է անձամբ կառավարում և գրեթե ամեն օր եղբոր նախընտրական շտաբ է գալիս։

Մյուս ակտիվ դերակատարը, որը պատգամավորության թեկնածու չէ, սակայն ակտիվորեն ներգրավված է քարոզարշավում, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, ով որոշել է ապացուցել, որ ինչքան էլ «ուղտը սատկի, կաշին մի իշաբեռ է» և գործի է դրել բոլոր կապերը՝ հօգուտ Ծառուկյան դաշինքի և որդու՝ Արգամ Աբրահամյանի։

Ընտրությունների ստվերային մոդերատորներից մեկն էլ հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանն է, ով ակտիվ շփումներ ունի մի քանի ուժերի հետ՝ ՀԱԿ-ՀԺԿ, ԵԼՔ, Ծառուկյան դաշինքների հետ։

«Իրատես». Որոշ ուժեր «ընդհատակյա» բանակցություններ են վարում. անխուսափելի բախումնե՞ր կլինեն

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ընտրություններին մասնակցող դաշինքներից մի քանիսը, որոնք կտրականապես դեմ են ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն, «ընդհատակյա» բանակցություններ են վարում՝ խորհրդարան մտնելուց հետո Սահմանադրությունը փոխելու, կրկին նախագահական կառավարման անցնելու, ռեյտինգայինների «չարաբաստիկ» նորմը վերացնելու ուղղությամբ:

Վերջիններիս հույսն ընտրությունների օրը ռեյտինգայինների միջև «անխուսափելի» բախումների հնարավորությունն է, ինքը մի կողմից կլարի ընտրական մթնոլորտը, մյուս կողմից՝ «կգա» ասելու, որ այն, որպես ընտրակարգ, ուղղակի չարիք է»:

«Ժամանակ». Ցուցակը կսրբագրվի. ՀՀԿ-ի օդիոզ դեմքերը հնարավոր է՝ ԱԺ չանցնեն

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ շատ օդիոզ դեմքեր, ովքեր ռեյտինգային ցուցակներով ձայներ են ապահովում ՀՀԿ-ի համար, կարող են ԱԺ չանցնել, որովհետև ՀՀԿ-ի վերջնական ցուցակը ընտրություններից հետո մեկ անգամ էլ պետք է սրբագրվի, նորից պետք է որոշեն, թե ով է գնում Ազգային ժողով։

Դա չի նշանակում, սակայն, որ եթե Հանրապետականին հաղթանակ ապահովելուց հետո այդ օդիոզ դեմքերը ԱԺ չանցնեն՝ ուրիշ բան չեն ունենա անելու։ Դրանցից շատերը գործադիր աշխատանքի են անցնելու և վերանշանակվելու են»:

«Հայկական ժամանակ». Ով է ներգրավված եղել «Իգլայի» գործում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգ տեղափոխելու՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին վերագրվող գործընթացում ներգրավված է եղել նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակից:

Арестованный. Архивное фото. - Sputnik Արմենիա
«Իգլայի» գործով կալանավորված անձը «Մարտական խաչի» շքանշանակիր ազատամարտիկ է

ԱԱԾ աշխատակցի պատճառով էլ հնարավոր է եղել այդ գործարքը հեշտությամբ բացահայտել: Մարտի 22-ին «Իգլա» զինատեսակը ապօրինի կերպով ՀՀ տեղափոխելու կասկածանքով ձերբակալվել են Սամվել Բաբայանը, նրա ընկեր Սանասար Գաբրիելյանն ու ևս մեկ անձ:

Ավելի շուտ, երբ հայտնի է դարձել, որ նման զենք ձեռք բերելու և Հայաստան տեղափոխելու նախաձեռնություն կա, խմբին կցվել է ԱԱԾ մի գործակալ, որն էլ, հետևելով ու մասնակցելով այդ գործընթացին՝ ողջ տեղեկատվությունը հաղորդել է իր կառույցին: Նա, բնականաբար, ձերբակալվածների մեջ չէ: Ի դեպ, ԱԱԾ-ն բավականին ժլատ է այս գործի առնչությամբ որևէ տեղեկություն տրամադրելու հարցում: Մենք երեկ փորձեցինք գոնե մեկնաբանություն ստանալ մեր տեղեկության վերաբերյալ, բայց ԱԱԾ լրատվական ծառայությունից չպատասխանեցին՝ հարցը գրավոր պահանջելով»:

Русская версия

Լրահոս
0