00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն իր նորարարություններով առաջինն է ԱՊՀ–ում

© Sputnik / Асатур ЕсаянцСергей Лебедев
Сергей Лебедев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն ԱՊՀ երկրներից առաջինն է, որ քվեարկության համար տեխնիկական նորարար միջոցներ է կիրառում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ազնիվ ու թափանցիկ ընտրություններ անցկացնել։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների նպատակը նախառաջ արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելն է։ Սակայն փորձագետները դեռ չեն շտապում միանշանակ պատասխան տալ հարցին, թե արդյոք մարդու իրավունքների ոտնահարում չէ՞ այն, որ ընտրություններից հետո հրապարակվելու են ընտրողների ստորագրություններով ցուցակները։

«Ես երկար ժամանակ աշխատել եմ Արևմուտքում, որտեղ խստորեն հետևում են անձնական տվյալների պահպանմանը։ Սակայն որոշ պահանջներ արդիական են Արևմուտքում, ոչ այնքան կիրառելի` մեզ համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցի, ասաց ԱՊՀ գործադիր քարտուղար, ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը։

Նա դրական քայլ է համարում ընտրողների ցուցակների հրապարակումը և կարծում է, որ դա արվել է հասարակության պահանջով և թափանցիկ ընտրություններ անցկացնելու նպատակով։ Հայաստանյան մի շարք փորձագետներ համակարծիք են նրա հետ։

© Sputnik / Асатур ЕсаянцՍերգեյ Լեբեդև
Сергей Лебедев - Sputnik Արմենիա
Սերգեյ Լեբեդև

Լեբեդևը դրական է գնահատում նաև նախընտրական գործընթացը` նշելով, որ ԱՊՀ դիտորդները որևէ խախտում չեն գրանցել, և որևէ բողոք չի ներկայացվել նաև քաղաքացիների կողմից։

Դիտարկում իրականացնող առաքելության 20 ներկայացուցիչները Հայաստանում աշխատում են մարտի 14-ից։ Նրանք արդեն եղել են ՀՀ 8 մարզերում, մի շարք հանդիպումներ ունեցել։

ԱՊՀ երկրներից ՀՀ ԱԺ ընտրություններին կհետևի 172 դիտորդ` Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, ԱՊՀ երկրների միջխորհրդարանական ասամբլեայից:

Внеочередное заседание ЦИК РА - Sputnik Արմենիա
Ինչ վտանգ են ներկայացնում ընտրությունները ՀՀ քաղաքացիների համար

«Նրանք բարձրագույն կրթությամբ, հարուստ կենսափորձով ու մասնագիտական հմտությունների տեր մարդիկ են, որոնք աշխատել են պետական ու հասարակական տարբեր կառույցներում։ Հետևաբար նրանց գնահատականները կլինեն անաչառ ու կշռադատված»,- ասաց Լեբեդևը։

Նա վստահեցրեց, որ դիտորդները բարեկամաբար են տրամադրված և նրանք Հայաստան են եկել որպես ընկերներ։ Նրանց համար կարևոր է անկողմնակալ գնահատականն ու քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքի ապահովումը։

Հայաստանում ընդհանուր առմամբ գրանցված է 3200 դիտորդ՝ 1600 ընտրատարածքում: Գրանցվածների 10%-ը կամ 320 մարդ` Վրաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում բնակվող սփյուռքահայեր են:

Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ապրիլի 2-ին: 2015 թվականին ընդունված Սահմանադրական փոփոխություններից հետո սա առաջին համապետական ընտրություն է, որով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին, երկրի ներկայիս ղեկավարի իրավասությունների ժամկետի ավարտից՝ 2018 թվականից հետո: Ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, որոնց թվում 5 կուսակցություն և 4 դաշինք` ՀՀԿ, Կոմկուս, ՀՅԴ, «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ», ինչպես նաև «Ելք», «Կոնգրես-ՀԺԿ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Ծառուկյան» դաշինքները:

Русская версия

Լրահոս
0