ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Հայաստանում 2009 ընտրատեղամաս է գործում, որոնք բացվել են ժամը 08։00-ից։ Sputnik Արմենիայի թղթակիցը Երևանի 9/26 ընտրատեղամասից հայտնում է, որ քվեարկության մեկնարկից անմիջապես հետո ընտրողներն արդեն եկել են քվեարկության։
«Առանց դժվարությունների քվեարկեցի։ Հուսով եմ` ընտրությունները լավ ընթացք կունենան»,- ասաց ընտրողներից մեկը` Աննա Սաֆարյանը։
Իտալիայի խորհրդարանի պատգամավոր Ֆեդերիկո Ֆաուտելին և սենատոր Ֆրանչեսկո Կարմելո Սկալիան, որոնք նշված ընտրատեղամասում են որպես դիտորդներ, կարծում են, որ նոր մեխանիզմով անցկացվող քվեարկությունը կապահովի ընտրությունների թափանցիկությունը։