13:17 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Կարեն Կարապետյան

Կարեն Կարապետյանը քվեարկեց հանուն ՀՀԿ կարգախոսի իրականացման

© Sputnik/ Карен Епремян
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան (40)
6310

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանի 4/53 ընտրատեղամասում կատարեց քաղաքացիական պարտքը։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ապրիլի 2-ին ԱԺ ընտրության քվեարկությանը եկել էր տիկնոջ հետ:

Քվեարկությունից հետո վարչապետը, ի պատասխան հարցի, թե հանուն ինչի է կատարել ընտրությունը նշեց. «Հանուն մեր կարգախոսի իրականացման»:

ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցել է «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով:

Հարցին՝ նախկինում էր ավելի լավատես, թե հիմա, վարչապետը պատասխանեց. «Ես միշտ եմ լավատես»:

Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելուն, Կարեն Կարապետյանն ասաց. «Այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել, ընտրությունները կավարտվեն, պարզ կլինի»:

ՀՀ ոստիկանության հրապարակած վերջին տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է` 2 միլիոն 564 հազար 195, հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 915: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվն, ըստ տվյալների, 2001 է:

Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 9 քաղաքական ուժ, որոնցից 5-ը կուսակցություններ են, 4-ը` կուսակցությունների դաշինքներ: Ընտրություններին մասնակցում են Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», Հայաստանի Կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաև «Ելք», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները:

թեմա:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան (40)

Գլխավոր թեմաներ