11:21 22 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Ընտրություններ

«Ելք» դաշինքը մի շարք ընտրախախտումներ է արձանագրել

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
35 0 0

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում առաջադրված «Ելք» դաշինքը մի շարք ընտրախախտումներ է արձանագրել:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. «Ելք» դաշինքը հայտարարություն է տարածել, որի համաձայն` ժամը 09։30-11:40 րոպեին դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևյալ ընտրախախտումները և կասկածելի գործողությունները։

  • 22/19 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Սպիտակ) քաղաքացին դուրս է եկել քվեախցիկից և ցույց տվել քվեարկած թերթիկը հանձնաժողովի անդամին։ Կազմվել է արձանագրություն՝ առանց քաղաքացու անուն ազգանունը նշելու։
  • 22/20 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Սպիտակ) ոչ տեղացի 30 անձ իրար հետևից քվեարկել է նոր տպված անձնագրերով։
  •  1/02 (թիվ 1 ընտրատարածք, Ավան) և 28/3 (թիվ 10 ընտրատարածք, Կոտայքի մարզ, Նոր Հաճն) ընտրատեղամասում արձանագրվել է կրկնաքվեարկության դեպքեր։ 28/3 ընտրատեղամասում քաղաքացուն ոստիկանությունը բերման է ենթարկել։
  • 5/17 ընտրատեղամասում (թիվ 2 ընտրատարածք, Դավթաշեն) ջարդել են քաղաքացու հեռախոսը կասկածելի ցուցակագրող անձանց տեսանկարահանելու համար։
  • 4/03 (թիվ 2 ընտրատարածք, Արաբկիր) ընտրատեղամասում հայտնաբերվել է տեսախցիկ քվեախցիկի վերևամասում, կազմվել է արձանագրություն։
  • Մի խումբ երիտասարդներ մտել են 2/39 (թիվ 1 ընտրատարածք, Նոր-Նորք) ընտրատեղամաս և երկար ժամանակ դուրս չեն եկել։ ԵԼՔ դաշինքի վստահված անձը դիմել է ոստիկանություն։ Ոստիկանների կողմից հեռացվելուց հետո նրանք կրկին վերադարձել են։ Վստահված անձը կրկին դիմել է ոստիկանություն։
  • 22/17 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Սպիտակ)
  • 22/18 և 22/19 ընտրատեղամասերում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Սպիտակ) քաղաքացիները փորձել են դուրս հանել չօգտագործված քվեաթերթիկները։
  • 4/2 (թիվ 2 ընտրատարածք, Արաբկիր) ընտրատեղամաս քաղաքացիներին տեղափոխում են Գազել մակնիշի ավտոմեքենաներով։
  • 4/16 (թիվ 2 ընտրատարածք, Արաբկիր) ընտրատեղամասում քվեախցիկի անմիջապես հետևում նկատել են բաց դուռ՝ հասանելի կողմնակի անձանց համար։
  • 31/11 տեղամասում (թիվ 11 ընտրատարածք, Շիրակի մարզ, Գյումրի) բացահայտվել է ընտրողի կողմից քվեաթերթիկի նկարահանման երկու դեպք։ Կազմվել է արձանագրություն։
  • 14/30 և 14/31 (թիվ 6 ընտրատարածք, Արմավիր, Բաղրամյան) ընտրատեղամասերում վստահված անձը նկատել է, որ հանձնաժողովի անդամը 6-րդ համարի քվեաթերթիկը քաղաքացուն հանձնելիս դնում է վերևում։
  • 7/49 ընտրատեղամասում (թիվ 3 ընտրատարածք, Մալաթիա-Սեբաստիա)։
  • 6/04 և 6/05 ընտրատեղամասեր (թիվ 2 ընտրատարածք, Աջափնյակ) քաղաքացիները մտել են կասկածելի անձանց հետ, որոնց ոստիկանությունը հեռացրել է երեք անգամ։

Գլխավոր թեմաներ