17:36 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյան. «Տրամադրությունս մի՛ փչացրեք»

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ազգային ժողովի ընտրություններ. 2017 (97)
29 0 0

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից Սեյրան Օհանյանն այսօր քվեարկության էր եկել բարձր տրամադրությամբ և լրագրողների կոչ արեց չփչացնել այն:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից մեկը` պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր քվեարկել է հանուն Հայաստանի ազնիվ ու բարեկեցիկ ապագայի և զարգացած տնտեսության: Այս մասին Սեյրան Օհանյանը հայտնեց քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում:

Նա նաև հույս հայտնեց, որ իշխանություններն ընտրակեղծարարության չեն դիմի: Իսկ հնարավոր հետընտրական զարգացումների մասին լրագրողների հարցերին արձագանքեց. «Տրամադրությունս մի՛ փչացրեք»:

Այդուհանդերձ, Սեյրան Օհանյանը հայտնեց, որ դաշինքն ընտրախախտումների հնարավոր դեպքերի մասին մտահոգիչ ահազանգեր ստացել է և այժմ զբաղվում է դրանցով:

«Ես ցանկանում եմ, որպեսզի խաղաղ լինի, հանդարտ լինի»,- ասաց Օհանյանը:

Քվեարկությունից հետո ՕՐՕ դաշինքը նախատեսում է այցելել Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու 2016 թվականի ապրիլի 2-ի զոհերի հիշատակին: «Այդ ամենից հետևություններ արվել են, բայց այդ հարցերը պետք է տալ Պաշտպանության նախարարությանը: Եկեք այնպես անենք, որ մեր մարտական ընկերների, իմ ծառայակից ընկերների հիշատակը արատավոր երևույթներով, հարցերով չստվերենք»,- ասաց Օհանյանը:

Օհանյանն ընտրատեղամաս էր այցելել կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ։ Վերջինը նշեց, թե հույս ունի, որ ընտրությունները խաղաղ ընթացք ու ավարտ կունենան:

Русская версия

թեմա:
Ազգային ժողովի ընտրություններ. 2017 (97)

Գլխավոր թեմաներ