12:51 18 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի քվեարկությանը

© Sputnik/ Сергей Гунеев
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ազգային ժողովի ընտրություններ. 2017 (97)
9810

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի ԱԺ ընտրությունների քվեարկությանը:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ ցավոք, այս պահին Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է Մոսկվայում։

«Քոչարյանը Երևանում կլինի երեկոյան ժամը 20.30-ի սահմաններում, քվեարկության ավարտից կես ժամ անց։ Հետևաբար չի կարողանա մասնակցել քվեարկությանը»,- ասաց Սողոմոնյանը։

Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 9 քաղաքական ուժ, որոնցից 5-ը կուսակցություններ են, 4-ը` կուսակցությունների դաշինքներ: Ընտրություններին մասնակցում են Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», Հայաստանի Կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաև «Ելք», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները:

Русская версия
թեմա:
Ազգային ժողովի ընտրություններ. 2017 (97)

Գլխավոր թեմաներ