06:36 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
ՀՀ քննչական կոմիտե

Կրկնակի քվերակության փորձ Վանաձորում

© Сайт президента Армении
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
2610

Վանաձորի թիվ 23/02 ընտրատեղամասում կրկնակի քվերակության փորձ է արձանագրվել։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են ստացվել թիվ 23/02 կրկնակի քվեարկության փորձ կատարվելու մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Նախնական տվյալներով՝ 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 09:13-ին, Վանաձոր քաղաքի բնակիչ, 08.10.1986 թ. ծնված Ա. Հովհաննիսյանը թիվ 23/02 ընտրատարածքում կատարել է կրկնակի քվեարկության փորձ:

Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 9 քաղաքական ուժ, որոնցից 5-ը կուսակցություններ են, 4-ը` կուսակցությունների դաշինքներ: Ընտրություններին մասնակցում են Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», Հայաստանի Կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաև «Ելք», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները:

Գլխավոր թեմաներ