10:15 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Իգոր Վրեմյա

ԱՊՀ դիտորդ. «Հայաստանում ընտրությունները հանգիստ են ընթանում»

© Sputnik/ Diana Atoyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ազգային ժողովի ընտրություններ. 2017 (97)
1621

Հայաստանում ընտրությունները հանգիստ են անցնում, բայց որոշ տեղամասեր բավական մարդաշատ են, կարծում է Մոլդովան ներկայացնող դիտորդը։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. ՀՀ ԱԺ ընտրությունների անցկացման որոշ ընտրատեղամասեր բազմամարդ են, շատ են դիտորդները, վստահված անձինք և հանձնաժողովի անդամները. իր դիտարկումներն է ներկայացնում ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի միջազգային դիտորդ, Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր Իգոր Վրեմյան։

Էդուարդ Շարմազանով
© Sputnik/ Алексей Даничев

«Մենք հասցրել ենք լինել 6 ընտրատեղամասում։ Տեսել ենք` ինչպես են իրադարձությունները զարգանում Արարատում և երկու այլ քաղաքներում։ Բացման պահին և հետո ամեն ինչ հանգիստ էր», — Sputnik Արմենիային ասաց Վրեմյան։

Նրա խոսքով` որոշ ժամերի կուտակումներ էին նկատվում, և հակառակը` ընդհանուր առմամբ աշխատանքային մթնոլորտ էր տիրում։ Վրեմյան նշեց, որ ընտրական նոր համակարգի հետ կապված նրբություններ կան, ընտրողներից շատերը տեղյակ չեն քվեարկության կարգին, թեև հանձնաժողովի անդամները բացատրում են մանրամասները։

«Տպավորություն էր ստեղծվում, որ քվեարկողների թիվը չափազանց մեծ է։ Թվում էր, թե շատ են նաև դիտորդներն ու հանձնաժողովի անդամները։ Նրանց ներկայությունը չպետք է խանգարի քվեարկության անցկացմանը», — ասաց Վրեմյան։

Նրա խոսքով` Մոլդովայում ընդունված չէ, որ այդքան շատ մարդ լինի ընտրատեղամասերում։

Русская версия

թեմա:
Ազգային ժողովի ընտրություններ. 2017 (97)

Գլխավոր թեմաներ