ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի- Sputnik. Գրիբոյեդովի անվան թիվ 41 դպրոցում իր քաղաքացիական պարտքը կատարող «Ազատ դեմոկրատներ»-ի առաջին համարը զբաղեցնող Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ քվեարկել է ազատ, արդար և մրցունակ Հայաստան ունենալու ակնկալիքով։
«Ես կասկած չունեմ, որ այդ օրը հեռու չէ: Վստահ եմ, որ անկախ ամեն ինչից ու իրավիճակներից, Հայաստանը դառնալու է ապրելու համար խիստ ցանկալի երկիր»,- նշեց Խաչատուր Քոքոբելյանը:
Նա վստահ է, որ Հայաստանը և ՀՀ քաղաքացիները ոչ միայն իրավունք ունեն, այլև պարտավոր են ստեղծել ազատ, արդար, անկաշկանդ, մրցունակ ու ժամանակակից Հայաստան: