02:49 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Տեսախցիկներ

ԿԸՀ–ն ունի բոլոր տեսախցիկների տեսագրությունները

Tert
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ազգային ժողովի ընտրություններ. 2017 (97)
7912

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը` վստահեցնում է, որ ԿԸՀ–ն ունի ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրության քվեարկության ժամանակ բոլոր ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Ընտրական բոլոր տեղամասերում տեղադրված տեսախցիկներն ընտրությունների ընթացքում աշխատել են անխափան, և ԿԸՀ-ում առկա են դրանց բոլորի տեսագրությունները։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը։

Նրա խոսքով` խափանվել է միայն նշված տեսախցիկների ուղիղ հեռարձակումը, քանի որ դիտումների քանակը չափազանց մեծ է եղել, և համակարգը ծանրաբեռնվել է։ Լիլիա Հակոբյանը նշեց նաև, որ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծության կենտրոն, որն առավոտվա 08։00-ն մինչև 21։00-ն ուսումնասիրել է ստացված բոլոր ահազանգերը` 200-ից ավելի հեռախոսազանգ և 80 հաղորդում, այդ թվում` ԶԼՄ-ներում առկա հրապարակումները։ Բողոքները հիմնականում վերաբերել են տեխնիկական սարքավորումներին, ուղիղ հեռարձակման խափանումներին և քվեարկության գաղտնիության խախտման դեպքերին։

Մեր զրուցակիցը չհրապարակեց ուսումնասիրությունների արդյունքները` ասելով, որ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։

թեմա:
Ազգային ժողովի ընտրություններ. 2017 (97)

Գլխավոր թեմաներ