13:03 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
ԿԸՀ

ԿԸՀ–ն ամփոփեց առաջին պաշտոնական տվյալները

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ազգային ժողովի ընտրություններ. 2017 (97)
28200

ԿԸՀ–ն արտահերթ նիստում ամփոփեց արտերկրից ստացված էլեկտրոնային քվեարկության տվյալները, որոնք, ըստ էության, ԱԺ ընտրության քվեարկության վերաբերյալ առաջին պաշտոնական տվյալներն էին։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Արտերկրից ստացած էլեկտրոնային քվեարկության տվյալների համաձայն` գրանցված 877 անձանցից ընտրությանը մասնակցել է 740-ը։ Անվավեր է ճանաչվել 37 քվեաթերթիկ։

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` ՀՀԿ` 529, Ծառուկյան ` 73, «Հայկական վերածնունդ»` 3, «Ելք»` 52, «Ազատ դեմոկրատներ» `6, «Կոնգրես-ՀԺԿ»` 2, ՀԿԿ` 3, ՕՐՕ` 17, ՀՅԴ` 25։

Էլեկտրոնային քվեարկությունը մեկնարկել էր մարտի 24-ին, Երևանի ժամանակով 08:00-ին, ավարտվել՝ մարտի 26-ին, ժամը 20:00-ին։

Էլեկտրոնային քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 877 մարդ: Դրանք ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատակիցներն են, օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող ծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի անդամները: Քվեարկության արդյունքները, ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն, ամփոփվեցին ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո:

թեմա:
Ազգային ժողովի ընտրություններ. 2017 (97)

Գլխավոր թեմաներ