05:53 19 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Ընտրություն

Նոր ԱԺ-ն բաղկացած կլինի 105 պատգամավորից

© Sputnik / Aida Ordyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
36602

Նոր ԱԺ-ն բաղկացած կլինի 105 պատգամավորներից: Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար, Ընտրական օրենսգրքի հեղինակ Հրայր Թովմասյանը:

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Նոր Ազգային ժողովը կունենա 105 պատգամավոր: Մեկնաբանելով գործող Ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթները՝ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար, Ընտրական օրենսգրքի հեղինակ Հրայր Թովմասյանը:

Ընտրական օրենսգրքի համաձայն, ԱԺ նորընտիր պատգամավորների 50%-ը համամասնական ցուցակով կմտնի խորհրդարան, 50%-ը՝ ռեյտինգային ընտրակարգով: Մեկնաբանելով, թե, ըստ օրենքի, ինչ սկզբունքով է որոշվելու՝ որ ընտրատարածքում որ քաղաքական ուժից քանի ռեյտինգային թեկնածու է հաղթած համարվում, Հրայր Թովմասյանն ասաց.

«Հնարավոր է՝ մի տարածքից տվյալ կուսակցությունը ստանա 3 մանդատ, մեկ այլ տարածքից՝ 0, կախված այն հանգամանքից, թե տվյալ տարածքում այդ կուսակցությունը որքան ձայն է ստացել: Կոնկրետ ՀՀԿ-ն 3 տարածքներում ստանում է 3 պատգամավորական մանդատ: Դա Երևանի 3-րդ ընտրատարածքն է, Արարատի մարզն ընդգրկող 5-րդ ընտրատարածքը և Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքը»,- նշեց Թովմասյանը՝ հավելելով, որ նշված ընտրատարածքներում ՀՀԿ-ն առավելագույն ձայներ է ստացել՝ համապատասխանաբար՝ 69 000, 78 000, 85 000 ձայն:

Տավուշի մարզում և Արագածոտնում նույն տրամաբանությամբ ՀՀԿ-ն ստացել է 1-ական մանդատ:

Այդպիսով, ՀՀԿ ստացած 55 մանդատներից 28-ը բաժին կհասնի համամասնական ցուցակով, 27-ը՝ ռեյտինգայինով ընտրված պատգամավորներին: «Ծառուկյան» դաշինքի մանդատները կբաժանվեն 15/15 հաշվարկով, «Ելք»-ինը՝ 5/4 և ՀՅԴ-ինը՝ 4/3:
Բայց ԱԺ 101 պատգամավորներին կավելանան ևս 4-ը, որոնցից 3-ը կգումարվեն ՀՀԿ խմբակցության անդամների թվին՝ 1-ը՝ «Ծառուկյան» դաշինքի:

Դա ևս նոր Ընտրական օրենսգրքի պարտադիր պայման է: Բանն այն է, որ օրենսգրքով պարտադիր նորմ է սահմանված Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունն ԱԺ-ում:

Եվ, քանի որ ՀՀԿ-ն ամենամեծաթիվ խմբակցությունն է, նրա կազմում կներառվեն ազգությամբ եզդի, ասորի և քուրդ մեկական պատգամավորներ, իսկ մեծությամբ երկրորդ ուժին՝ «Ծառուկյան» դաշինքին, կանդամակցի ռուսական համայնքի մեկ ներկայացուցիչ:

Այդպիսով, ԱԺ պատգամավորների ընդհանուր թիվը կդառնա 105, որոնցից 58-ը՝ ՀՀԿ, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքի, 9-ը՝ «Ելք»-ի և 7-ը՝ ՀՅԴ խմբակցության կազմում:

Գլխավոր թեմաներ