00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ոստիկանությունն ուժեղացրել է հսկողությունը Երևանի մետրոյում

© Sputnik / Asatur YesayantsСтанция метро Шенгавит, Ереван.
Станция метро Шенгавит, Ереван. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյուններից հետո ուժեղացվել է անվտանգությունն ու հսկողությունը։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Երևանի մետրոյում ուժեղացվել է հսկողությունը. ստուգվում են կասկածելի անձանց պայուսակները, ուսումնասիրվում են տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները։

«Մեր քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` մենք ուժեղացրեցինք վերահսկողությունը մետրոպոլիտենի կայարաններում։ Ես զրուցել եմ գործընկերներիս հետ, նախազգուշական միջոցներ կիրառվել են ԱՊՀ բոլոր երկրների մետրոներում»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը։

Յայլոյանն ընդգծեց, որ նախազգուշական այս միջոցները կիրառվում են ԱՊՀ երկրների բոլոր մետրոպոլիտեններում։ Նրա խոսքով` մասնագետները հետևում էին տեսանկարահանող սարքերին, անհրաժեշտության դեպքում ոստիկանությունները լրացուցիչ զննում են կասկածելի չափեր ունեցող պայուսակները։

«Մեր փորձից ելնելով` կարելի է ասել, որ ոչ ոք երաշխավորված չէ նման երևույթներից։ Եթե տեսնում եմ, որ Մոսկվայի գործընկերս նման աշխատանք է տանում, մենք նույնպես պարտավոր ենք անել դա»,- ասաց Յայլոյանը։

Цветы у посольств РФ в странах мира в память о погибших при взрыве в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա
Երևանում հարգանքի տուրք մատուցեցին Պետերբուրգի ահաբեկչության զոհերի հիշատակին

Նախօրեին ԱՊՀ մասնակից-երկրների անվտանգության մարմինների ու հետախուզական ծառայությունների ղեկավարները պայմանավորվածություն էին ձեռք բերել շարունակել համագործակցությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։

Երկուշաբթի ժամը 14:30-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյուններ տեղի ունեցան, նախնական տվյալներով 14 մարդ մահացել է, մի քանի տասնյակը վիրավոր են։ Տուժածների թվում կան երեխաներ։ Պետերբուրգյան մետրոյում ահաբեկչական գործողություն իրականացման մեջ մեղադրվում է Ղրղըզստանից եկած անձ։

Պայթյունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի «Տեխնոլոգիական ինստիտուտ» և «Սենայի հրապարակ» մետրոյի կայարանների մոտ։ Հարուցված է քրեական գործ «Ահաբեկչություն» հոդվածով, այդուամենայնիվ, հետաքննությունը դիտարկում է տեղի ունեցածի նաև այլ տարբերակներ։ Ապրիլի 4-ից Սանկտ Պետերբուրգում եռօրյա սուգ է հայտարարվել։

Русская версия

Լրահոս
0