01:02 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Անձրև

Կանձրևի, բայց շատ չի ցրտի. գարունը լիակատար իրավունքերի մեջ է

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
2811

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անձրև, ջերմաստիճանը մի քանի աստիճանով կնվազի։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 7-8-ն՝ օրվա երկրորդ կեսին, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Օդի ջերմաստիճանը 9-ի ցերեկը և 10-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում ապրիլի 7-8-ը` երեկոյան ժամերին, հնարավոր է անձրև, 9-ին սպասվում է անձրև, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի ապրիլի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 28.00C (2006 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` —7.40C (1997 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.50C։

Գլխավոր թեմաներ