01:12 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Մամուլ

Մամուլ. որտե՞ղ են հետ պահանջում ընտրակաշառքը և ո՞վ է ընտություններից տուժածը

© Sputnik/ Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
2902

Sputnik Արմենիան նեկայացնում է ապրիլի 7–ի մամուլի տեսությունը։

Առավոտ. «Ինչո՞ւ էին ընտրակաշառք վերցնում, որ հիմա էլ կրակն ընկնեն»

Շիրակի մարզի Բասեն գյուղից ստացած տեղեկությունների համաձայն` պատգամավոր չդարձած ՀՀԿ թեկնածուներից մեկը հետ է պահանջում իր տված ընտրակաշառքը։

«Թեկնածուի շտաբի շխատակիցները` ցուցակները ձեռքներին, տնետուն ընկնում ու հետ են պահանջում մեկ ձայնի համա տված 10 հազար դրամը։ Եվ երբ բնակիչները հրաժարվում են վերադարձնել, թեկնածուի շտաբի աշխատակիցները սպառնում են 10 հազա դրամի դիմաց գույք տանել տնից։ Բանն այն է, որ Բասենում ընտաիքներ կան, որ 60-70 հազար դրամ են վերցրել ու խաբել թեկնածուին։ Խոսակցությունների իրական լինելը պարզելու նպատակով զանգահարեցինք Բասենի գյուղապետ Համլետ Պետրոսյանին։

Գյուղապետը կատակեց` ասելով. «Ձեզ ահազանգողին մի հատ հարցնեիք, թե վերցնելիս որ վերցնում էիր, հետ տալիս ինչո՞ւ չես տալիս։ Ինչո՞ւ էին վերցնում, որ հիմա էլ կրակն ընկնեն, ես որ չվերցրի, մեռա՞»»,- գրում է թերթը։

Հայկակն ժամանակ. «Շաքար և մանդատ»

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն` այս տարվա մարտին շաքարավազը Հայաստանում անցած տարվա մարտի համեմատ թանկացել է 14.9 տոկոսով։ Բայց միջազգային շուկայում գների դինամիկան այլ է։

«Անցած տարվա մարտի համեմատ միջազգային շուկայում, մասնավորապես, Լոնդոնի ֆոնդային բորսայում շաքարի գինը չնչին է բարձրացել` մոտ 3 տոկոսով։ Այս տարվա սկզբի համեմատ մարտին շաքարի գինը միջազգային շուկայում նվազել է 21 տոկոսով, իսկ փետրվարի համեմատ` 16 տոկոսով։ Հայաստանում շաքարը, ըստ ԱՎԾ-ի, էժանացել է ընդամենը 0.2 տոկոսով։ Իսկ շաքարի մոնոպոլիստ և «մեծ բարերար» Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ ցուցակով կրկին դարձավ ԱԺ պատգամավոր»,- գրում է թերթը։

Հրապարակ. «Զարուհի Փոսատնջյանը որոշել է գնալ միայնակ»

Գծագրվում է Երևանի ավագանու ընտրությունների քարտեզը։ Ամենայն հավանականությամբ, ընտրություններին կմասնակցի 4 ուժ` Հանապետականը, ՀՅԴ-ն, «Ելք»-ը և Զաուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանին»։

«Հանրապետականի քաղաքապետի թեկնածուն, բնականաբար, Տարոն Մարգարյանն է։ Դաշնակցությունը մի քանի տարբերակ է քննարկում։ Մեր տեղեկություններով` ամենահավանականը բժիշկ Արտավազդ Սահակյանի թեկնածությունն է։ «Ելք»-ում մի քանի անուն է շրջանառվում` Արայիկ Հարությունյան, Ալեն Սիմոնյան, Մանե Թանդիլյան։ Երեկ երեկոյան հանդիպում է կայացել Զարուհի Փոստտանջյանի, Սասուն Միքայելյանի, Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն Զարուհին, որը դեմ է դաշինքներով ընտրությունների գնալուն, առաջարկել է համագործակցել ընտրություններից հետո` ավագանու կազմում»,- գրում է թերթը։

Տեղեկացնենք, որ Զարուհի Փոստանջյանի հիմնած «Երկի ծիրանի» կուսակցությունը շուտով գրասենյակ կունենա` Թումանյան-Փարպեցի փողոցների միջնամասում։

Չորրորդ իշխանություն. «Ամենամեծ տուաժածը Կարեն Կարապետյանն է»

Խորհրդարանանական ընտրություններից հետո տուժածների վերլուծությամբ է զբաղվել «Չորրորդ իշխանություն» թերթը։ Ըստ թերթի լրագրողի` ամենամեծ տուժածը ՀՀ վարչապետ Կարեն Կաապետյանն է։

«Դատեք ինքներդ։ Ընտրություններից ընդամենը եկու-երեք օր առաջ նա Հայաստանի քաղաքական առանցքն էր, հիմնական դերակատարն ու համարյա փրկիչը, նրա ամեն քայլը լուսաբանվում էր, երկու ժամը մեկ լրատվամիջոցնեը «թարմացնում» էին նրա վարկանիշը, բայց ահա ընտրությունների արդյունքներն ամփոփվեցին և վերջ։ Նա միանգամից հետին պլան մղվեց։ Ինչու՞։ Որովհետև այդպես էլ պետք է լիներ։ ԿԸՀ-ն հրապարակեց տվյալները, և հստակ երևաց, թե ում է պարտական ՀՀԿ-ն իր ստացած տոկոսների համար»,- գրում է թերթը։

Գլխավոր թեմաներ