06:48 22 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ապրիլի 7-ը սփյուռքի նախարարությունում

Մայրության ու գեղեցկության տոնն՝ արցունքն աչքերին

© Sputnik/ Nelli Danielyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
19 0 0

Սփյուռքի նախարարն այսօր Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ մեծարել է զինվոր աղջիկներ ծնած ու դաստիարակած հայ մայրերին: Նրանցից շատերը տատիկներ են ու արդեն Արցախի սահմանը պաշտպանելու են ճանապարհում իրենց թոռներին:

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Զարուհի Մարտիրոսյանը 5 երեխաների մայր է: Արցախյան պատերազմը նրա հայրենի Վերին Շեն գյուղ հասավ 1988-ին, ավագ դուստրը՝ Զոյան, 18 տարեկան էր, կրտսեր որդին՝ երկու:

Հայրենի գյուղը պաշտպանելու համար զենք վերցրած ամուսնուն կինը մենակ չթողեց: Նրանց միացավ նաև ավագ դուստրը:
«Ամուսինս մահացավ Մանաշիդի պաշտպանության ժամանակ, աղջիկս՝ Զոյան, նույնպես զոհվեց Շահումյանում: Իսկ ես 4 երեխաներիս հետ տեղափոխվեցի Երևան»,- պատմում է Զարուհի Մարտիրոսյանն ու սրբում արցունքները՝ կրկնելով,- «Զոյաս 18 տարեկան էր»:

Զոյան պատերազմ էր գնացել որպես բուժքույր՝ վիրավոր հայրենակիցների կյանքը փրկելու համար, այնպես, ինչպես իրենց մարտական ուղին են սկսել բազմաթիվ հայ հերոսուհիներ:
Արցախյան պատերազմին մասնակցած հայ կանանց ու հանուն հայրենիքի անկախության իրենց կյանքը զոհած հերոս կանանց մայրերին այսօր Մայրության ու գեղեցկության տոնի առիթով շնորհավորեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Մեծարելով այս մայրերին, ուզում ենք ասել, որ հայ կինը բոլոր ժամանակներում եղել է տղամարդու կողքին՝ անկախ նրանից, որ ընդունված է ասել, թե հայ կինը ընտանիքի սյունն է։ Մենք պատմության մեջ ունենք բազմաթիվ դեպքեր, երբ հայ կինը մարտնչել է հայրենիքի փրկության և ազատության համար՝ տղամարդուն հավասար»,- հայրենիքի զինվոր ծնած մայրերին շնորհավորելով՝ ասաց Հրանուշ Հակոբյանը:

Արցախյան ազատամարտում զոհված 14 կնոջ հիշատակին ու նրանց մարտական ընկերուհիներին էր այսօր նվիրված սփյուռքի նախարարության կազմակերպած տոնական միջոցառումը: Ներկա կանանցից շատերն արդեն տատիկներ են ու այսօր Արցախի սահմանը պաշտպանելու են ճանապարհում արդեն իրենց թոռներին:

Գլխավոր թեմաներ