ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց կանգնած, հայտարարում է, որ Երևանի ավագանու ընտրություններում գլխավորելու է «Ելք» դաշինքի ցուցակը։
«Ես առաջադրվում եմ Երևանի քաղաքապետի թեկնածու, և մենք այս ընտրություններին մասնակցում ենք միայն մեկ նպատակով` հաղթելու»,- ասում է նա։
Ըստ Փաշինյանի` ընտրություններին մասնակցելու որոշումը հեշտությամբ չի տրվել։