00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հին Երևանի կանգուն վկաները». Աբովյան 58

© Sputnik / Asatur YesayantsЗдание больницы N1 в Ереване
Здание больницы N1 в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի «Հին Երևանի կանգուն վկաները» խորագրով շարքի հերթական հրապարակումը կպատմի Աբովյան 58 հասցեում գտնվող շենքի մասին, որտեղ արդեն շուրջ մեկ դար է` գործում է Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցը:

Ինչպես վկայում են պատմական փաստերը, Երևանում առաջին քաղաքային ամբուլատորիան ստեղծվել էր դեռևս 1888 թվականին: Մինչ այդ, 1880-ականների սկզբին, Երևանում եռանդուն գործունեություն է սկսում ծավալել քաղաքային բժիշկ Լևոն Տիգրանյանը։ Նրա ջանքերով քաղաքային գործադիր մարմնում (ուպռավա) ձևավորվում է առողջապահական մշտական հանձնաժողով, որի նախագահը հենց Տիգրանյանն է դառնում: Հանձնաժողովին հանձնարարվում է զբաղվել Երևանում սանիտարական և առողջապահական պայմանների բարելավմամբ։

Улица Амиряна 28/6. Старый Ереван - Sputnik Արմենիա
«Հին Երևանի կանգուն վկաները». Ամիրյան 28/6

1893-ին Երևանի քաղաքային դումայի որոշմամբ ներկայիս Բյուզանդի փողոցի վրա գտնվող ամբուլատորիային կից ստեղծվում է ստացիոնար բաժանմունք (շենքը չի պահպանվել)՝ հենց դա է համարվում առաջին քաղաքային հիվանդանոցի հիմնադրման տարեթիվը: Հիվանդանոցի ծախսերը հոգալու համար անհրաժեշտ գումարը տարեկան կտրվածքով հատկացնում էր դուման: Շենքը փոքր էր և ուներ ընդամենը 12 մահճակալ, որոնցից 7-ը՝ տղամարդկանց, իսկ 5-ը` կանանց համար: Պարզ է, որ սա չէր կարող բավարարել քաղաքի պահանջները, և իշխանությունները որոշում են այդ նպատակի համար վարձակալել մոտակայքում գտնվող մասնավոր տները, միաժամանակ սկսելով նոր շենքի կառուցման նախապատրաստական աշխատանքները:

Երևանի դուման 20-րդ դարի սկզբին մի քանի նիստ է հրավիրում՝ օրակարգում ունենալով մեկ հարց` քաղաքային հիվանդանոցի կառուցումն ու դրա համար գումար հայթայթելը: 1908 թվականին քաղաքի ուպռավան մամուլում հրապարակում է քաղաքային իշխանությունների մտադրության մասին՝ հիվանդանոց կառուցելու նպատակով Աստաֆյան (ներկայումս Աբովյան) փողոցի վերնամասում ձեռք բերել մի հողատարածք և հայտարարություն է տարածում քաղաքային հիվանդանոցի նոր մասնաշենքի նախագծի մրցույթի մասին:

© АрхивԵրևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի առաջին լուսանկարը. արխիվային կադր
Здание больницы N1 в Ереване - Sputnik Արմենիա
Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի առաջին լուսանկարը. արխիվային կադր

Քաղաքում հիվանդանոցի ստեղծմամբ մտահոգ, իր օգնությունն առաջարկեց նաև գործարար Վասիլի Շուստովը՝ «Ն. Շուստով և որդիներ» ընկերության ղեկավարներից մեկը, այդ ժամանակ արդեն մեծ համբավ ունեցող Երևանի կոնյակի գործարանի սեփականատերը: Շուստովը հիվանդանոցի կառուցման համար անհատույց նվիրաբերեց մի հողատարածք, որն էլ ներկայիս 1-ին հիվանդանոցի տարածը հանդիսացավ: Փոխարենը՝ քաղաքային իշխանությունները պարտավորվեցին բարերար Վասիլի Շուստովի անվամբ ապագա հիվանդանոցում ունենալ մեկ անվճար սպասարկման մահճակալ:

Դուման, ոգևորված այս և այլ բարերարների նվիրատվություններով, որոշում է 100 մահճակալով հիվանդանոց կառուցել` նախագծի համար քաղաքային բյուջեից հատկացնելով 1000 ռուբլի: Ճարտարապետի ընտրությունը կանգ է առնում Պավել Զուրաբյանի (Զուրաբով) վրա, ով արդեն հայտնի էր Թիֆլիսի Արամյանի և Զուբալովի հիվանդանոցների նախագծերով: Վերջապես, 1914 թվականին, ներկայիս Աբովյան 58 հասցեում դրվում է քաղաքային հիվանդանոցի հիմնաքարը: Ապագա հիվանդանոցի տեղանքը ճիշտ էր ընտրված` աղմուկից հեռու, խաղաղ վայրում, շրջապատված այգիներով ու բանջարանոցներով, իսկ մոտակայքում՝ Գետառի զով ձորակն էր: 1916-ի սկզբին արդեն կանգուն էր երկհարկանի հիվանդանոցի շենքը, իսկ ամռանը սկսվեցին ներքին հարդարման աշխատանքները:

© АрхивԵրևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցը. արխիվային կադր
Здание больницы N1 в Ереване  - Sputnik Արմենիա
Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցը. արխիվային կադր

1917 թվականին, երբ 1-ին աշխարհամարտը դեռևս ընթացքի մեջ էր և Երևանում տեղակայված էին կովկասյան ճակատում կռվող զորամասեր, հիվանդանոցի արդեն շահագործման պատրաստ շենքը դառնում է հոսպիտալ: 1918-ին, երբ հռչակվեց Հայաստանի անկախ Հանրապետությունը, գաղթականներով լեցուն, համաճարակներից ուժասպառ երկրում բուժհիմնարկներն առավել քան անհրաժեշտ ու կարևոր էին: Հրատապ պահանջ կար նաև բժիշկ-մասնագետների, և Հայաստանի կառավարությունը հրավիրում է հայազգի բժիշկներին՝ օգնելու իրենց նորանկախ հայրենիքին: Այդ կանչով Թիֆլիսից Երևան է ժամանում նաև բժիշկ Գրիգոր Արեշյանը: Հենց նրա օրոք և գործադրած ջանքերի շնորհիվ 1919-ին վերջապես պաշտոնապես բացվում է Երևանի 1-ին քաղաքային հիվանդանոցի նոր մասնաշենքը՝ այն ժամանակ դեռևս երկհարկանի, սև տուֆից սյունազարդ կառույցը:

© Sputnik / Asatur YesayantsԹիվ 1 հիվանդանոցի շենքը
Թիվ 1 հիվանդանոցի շենքը - Sputnik Արմենիա
1/7
Թիվ 1 հիվանդանոցի շենքը
© АрхивԵրևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցը. արխիվայի կադր
Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցը. արխիվայի կադր - Sputnik Արմենիա
2/7
Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցը. արխիվայի կադր
© Sputnik / Asatur YesayantsԹիվ 1 հիվանդանոցի շենքը
Թիվ 1 հիվանդանոցի շենքը - Sputnik Արմենիա
3/7
Թիվ 1 հիվանդանոցի շենքը
© АрхивԵրևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցը. արխիվայի կադր
Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցը. արխիվայի կադր - Sputnik Արմենիա
4/7
Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցը. արխիվայի կադր
© Sputnik / Asatur YesayantsԹիվ 1 հիվանդանոցի շենքը
Թիվ 1 հիվանդանոցի շենքը - Sputnik Արմենիա
5/7
Թիվ 1 հիվանդանոցի շենքը
© Sputnik / Asatur YesayantsԹիվ 1 հիվանդանոցի շենքը
Թիվ 1 հիվանդանոցի շենքը - Sputnik Արմենիա
6/7
Թիվ 1 հիվանդանոցի շենքը
© Sputnik / Asatur YesayantsԹիվ 1 հիվանդանոցի շենքը
Թիվ 1 հիվանդանոցի շենքը - Sputnik Արմենիա
7/7
Թիվ 1 հիվանդանոցի շենքը
1/7
Թիվ 1 հիվանդանոցի շենքը
2/7
Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցը. արխիվայի կադր
3/7
Թիվ 1 հիվանդանոցի շենքը
4/7
Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցը. արխիվայի կադր
5/7
Թիվ 1 հիվանդանոցի շենքը
6/7
Թիվ 1 հիվանդանոցի շենքը
7/7
Թիվ 1 հիվանդանոցի շենքը

Շուտով հիվանդանոցում բացվում են վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական և թերապևտիկ բաժանմունքները, և շենքը լիարժեք սկսում է գործել ըստ նշանակության: Հիվանդանոցը քաղաքային ինքնակառավարումից անցնում է Խնամատարության նախարարության բուժսանիտարական գլխավոր վարչության ենթակայության ներքո: Հայաստանի խորհրդայնացումից հետո հիվանդանոցը չի տրվում այլ գերատեսչությանը և գործում է առողջապահության ժողկոմիսարիատի կազմում:

Քաղաքային հիվանդանոցի տեղն ու դիրքը 1920-30-ական թվականներին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին թելադրում են մայրաքաղաքի առողջապահական ավանը տեղադրել գլխավոր հատակագծի հենց այս հատվածում և մնացած շենքերի նախագծումը հարմարեցնել 1-ին հիվանդանոցի շենքի հետ: Վերակառուցվում է նաև հիվանդանոցի մասնաշենքը՝ նրա վրա ավելացվում է երրորդ հարկ: Հետագայում այս շենքերը դառնում են մի ամբողջական առողջապահական համալիր, որի կենտրոնը մնում է սև տուֆից կառուցված պատկառելի առաջնեկը:

Լրահոս
0